Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» պետք է պայքարի «Բարսելոնայի» դեմ, իսկ նա Եվրոպայի լիգայից թռնելու սահմանին է». Փոլ Սքոուլզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը քննադատել է իր նախկին թիմին՝ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո (0:2):

««Լիվերպուլն» ուներ խաղի հստակ պատկեր: «Մանչեսթեր Յունայթե՞դը»: Ես գաղափար չունեմ, թե ինչ էին նրանք փորձում անել: Թիմի խաղը քաոսային էր: «Մանչեսթեր Յունայթեդը» ծախսել է 300 մլն ֆունտ տրանսֆերների համար, նա պետք է պայքարի «Բարսելոնայի», «Ռեալի» և «Բավարիայի» հետ: Իսկ դրա փոխարեն թիմը 6-րդն է առաջնությունում և մոտ է Եվրոպայի լիգայից թռնելուն:

«Մանչեսթեր Յունայթեդին» պետք չէ այս նոր փիլիսոփայությունը: Թիմն ուներ իր փիլիսոփայությունը, որն աշխատում էր արդեն 20 տարի»,- նշել է Սքոուլզը BT Sport-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս