Բաժիններ՝

««Բորուսիան» հենց սկզբից հարձակվում էր և թույլ չէր տալիս «Տոտենհեմին» անցնել իր կիսադաշտ». Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Տոտենհեմի» հետ անցկացրած խաղի մասին (3:0):

«Մենք վստահ էինք խաղում, լավ օգտագործում էինք ոչ մեծ տարածությունը: Հենց սկզբից հարձակվում էինք և թույլ չէինք տալիս «Տոտենհեմին» անցնել մեր կիսադաշտ:

Առաջին խաղակեսն անցավ բարձր արագություններով, և երկրորդ խաղակեսում էլ հնարավորություն ստեղծվեց խաղալ ավելի լավ և ամբողջովին տիրել նախաձեռնությանը: Ես ուրախ եմ այն բանի համար, թե ինչպես էինք մենք այսօր խաղում:

Ես շատ աշխատող թիմ ունեմ: Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես էինք մենք տիրել նախաձեռնությանը:

Ես պրակտիկորեն վստահ եմ, որ նույն բանը մեզ հարկավոր է լինելու նաև մյուս խաղում: Դա նորից բարդ խաղ կլինի»,- ասել է Տուխելը BT Sport-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս