Բաքվում մեկնարկել է Լավրովի, Մամեդյարովի և Զարիֆի հանդիպումը

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լարվրովը, Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու Էլմար Մամեդյարովը Բաքվում սկսել են եռակողմ աշխատանքային նախաճաշը, հայտնում է APA-ն:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լավրովի հետ երեկ կայացած հանդիպմանը հայտարարել էր, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս նման ձևաչափով ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը:

Իր հերթին, Լավրովն ասել է, որ արտգործնախարարների ներկայիս հանդիպումը թույլ կտա ստեղծել քաղաքական շրջանակներ երեք երկրների ոլորտային նախարարությունների ավելի առարկայական աշխատանքի համար:

Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարի, զինյալների ներթափանցման դեպքերը կասեցնելու, անվտանգության, ինչպես նաև տնտեսական ու տրանսպորտային նախագծեր:

Տեսանյութեր

Լրահոս