ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 14-ի հրամանագրով Աննա Աղաջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 14-ի հրամանագրով Արսեն Սհոյանն ազատվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը՝ մարտի 15-ին, կայցելի Ադրբեջան, հայտնում է TRT-ն:
Համապետական ընտրությունների եւ, մասնավորապես, անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի համակարգային ու համատարած կեղծումից հետո իշխանությունները դարձյալ չանսացին միջազգային կառույցների հորդորները: Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ էր նոր Ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում ընդունել միջազգային հանրության, հասարակական դաշտի եւ քաղաքական ուժերի առաջարկները, ինչը չարվեց:
«Նման տաք եղանակ մինչև մարտի վերջ էլ չենք ունենա: Մոտ 30 օր շուտ եկած գարունը հենց այսօրվանից ետ կնահանջի»:
Եղանակի կանխատեսման «Ֆոբոս» կենտրոնի հիդրոօթերևութաբանները հայտնել են, որ Մոսկվայում սպասվում են սառնամանիքներ, տեղեկացնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:
Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում «Արսենալը» պարտվեց «Ուոտֆորդին» (1:2) և դուրս թռավ մրցաշարից, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Վեսթ Հեմի» հետ (1:1), որոնց սպասվում է ևս հանդիպում:
Նրա խոսքով՝ դպրոցների ուսուցիչները դարձել են հրեշ. «Նրանց մեր երեխաների դաստիարակությունը վստահել չի կարելի, դրա համար դեռ նախորդ տարի առաջարկել էի նրանց զերծ պահել ընտրական պրոցեսներից: Եթե ընտրություն է, մարդ պետք է ունենա իրավունք՝ կատարելու իր ընտրությունը: Նույնիսկ ընտրելու իրավունք տրված չէ մարդկանց: Ընտրելու իրավունքից զրկել են մարդկանց, ու կոչվում է Ընտրական օրենսգիրք»:
Ուկրաինայի Օդեսայի մարզի պետական վարչակազմի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին վիրավորվել է ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուց Դնեպրոպետրովսկում եւ Զապորժիեում «Շարժում հանուն մաքրման» համաժողովների ձախողման համար, որոնք պլանավորված էին մարտի 15-ին եւ 16-ին:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 12-ին, ժամը 16.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Գևորգ Գ.-ն:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պլանավորում է ստեղծել քաղաքական կուսակցություն: Այս մասին հայտնել է Սաակաշվիլիի տեղակալ Սաշա Բորովիկը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Մարտի 13-ի լուսադեմին «Օպել» մակնիշի ավտոմեքենան հարվածել է Գյումրու կենտրոնական զբոսայգու դիմաց տեղադրված աշուղ Շերամի և Ջիվանու արձաններին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը, որին զոհ է դարձել ավելի քան 30 մարդ: Նա նաև ցավակցել է զոհերի հարազատներին ու ընտանիքներին:
Թուրքիայում ձերբակալվել է 14 մարդ, որոնց կասկածում են Անկարայի ահաբեկչության կազմակերպման մեջ, հայտնում է թուրքական Kanal7 հեռուստաալիքը:
Մարտի 18-ի և 19-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -2…-3 աստիճան, գետնի մակերևութին՝ -4…-5 աստիճան ցուրտ:
ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել էին իրենց քաղաքացիներին Թուրքիայի մայրաքաղաքում հնարավոր ահաբեկչության մասին Անկարայի պայթյունից մի քանի օր առաջ:
Անկարայում զոհերի թիվը հասել է մինչև 37 մարդու, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզինօղլուն: Այսօր առավոտյան մահացել է ծանր վնասվածք ստացած ևս 3 մարդ, հայտնում է BBC-ն:
Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում «Բավարիան» ջախջախեց «Վերդերին» (5:0), իսկ Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Մայնցին» (2:0):
Նա նշեց, որ 11 բնակարաններից բացի՝ խոստացվել է ևս երկու բնակարան. «Այս երկու բնակարանների հարցը հստակ չէ, չէի ցանկանա օդում ասել, բայց որ խոստացվել է մի ամերիկահայուհու և պատգամավորի կողմից՝ հստակ է: Բացի այդ, միջազգային «Crowdfunder» կայքում այս պահի դրությամբ հավաքվել է 26 000 ֆունտ ստեռլինգ, իսկ բարեգործական համերգների և փոքր դրամահավաքների արդյունքում` մոտ 11 մլն 87000 ՀՀ դրամ »,- ասաց նա:
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու իշխանության մյուս ներկայացուցիչների հետ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակի կանգառում պայթած ավտոմեքենայում հայտնաբերված կնոջ մարմինը պատկանում է Բալիքեսիրի համալսարանի ուսանող Սեհեր Չաղլա Դեմիրին: Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` հղում կատարելով Թուրքիայի ՆԳՆ-ին եւ Առողջապահության նախարարությանը: Կնոջ ինքնությունը պարզվել է նրա մատնահետքերի միջոցով: Նախնական տվյլաներով` Սեհեր Չաղլա Դեմիրը մի տղամարդու հետ Անկարա է ժամանել 5 օր առաջ: Նրանց օգտագործած ավտոմեքենան 10 օր առաջ առեւանգվել էր Ուրֆայում:
Հայտնի երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերջին օրերին Արցախ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տանը կմնա մեկ շաբաթ` կազդուրվելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մոսկվայից այս մասին տեղեկացրեց Ջիգարխանյանի ղեկավարած մոսկովյան դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նատալիա Կորնեևան:
Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Զինդն աշխատանքից ազատվել է այն բանից հետո, երբ հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ բանտ կնստեցներ անգամ Մուհամմեդ մարգարեին, եթե նա խախտեր օրենքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրիտանացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեքոնի 5 կտավները առևանգել են Մադրիդի կենտրոնում գտնվող մասնավոր տներից մեկից, հայտնում է իսպանական El Pais թերթը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանան:
Մարտի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը մարտի 14-ից 16-ը կգտնվի Հայաստանում: Ինչպես հայտնում է հանձնաժողովի կայքը, այցի նպատակն է քննարկել ընտրական օրենսգրքի նախագիծը:
«Շատ եմ տխրել՝ իմանալով մարզադաշտում մեր սիրելի երկրպագուի մահվան մասին: Իմ բոլոր մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի հետ են, ինչպես նաև այն երկրպագուի, ով այս պահին հիվանդանոցում է»:
Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուն հեռացել է կյանքից «Մայնցի» հետ խաղի ժամանակ (2:0):