Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատար է շրջվել
Ապրիլի 7-ին, ժամը 02.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում՝ Մաստարա գյուղի մոտակայքում¸ «SKANIA» մակնիշի EA 5660-77 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ` 1965 թ. ծնված Ա. Գ.)՝ բեռնված 20 տ շշալցված հանքային ջրով¸ դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: