Բաժիններ՝

Բրյուսելյան մահապարտներից մեկն ավելի վաղ աշխատել է Եվրախորհրդարանում

Մարտի 22-ին Բրյուսելում պայթյունների իրականացմանը մեղսակից լինելու մեջ կասկածվող տղամարդկանցից մեկն անցյալում կարճ ժամանակ հավաքարար է աշխատել Եվրախորհրդարանում: Այս տեղեկությունը հաստատել են ԵՄ-ի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունում:

Տղամարդու անունը չի բացահայտվում, սակայն, ըստ որոշ տվյալների, խոսքը վերաբերում է 25-ամյա Նաջիմ Լաշրաուիին, որն իրեն պայթեցրել էր Բրյուսելի օդանավակայանում:

Ինչպես հայտնել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը, ահաբեկչական գործողության կատարողներից մեկը 2009 եւ 2010 թվականներին աշխատել է այն կլինինգային ընկերությունում, որն աշխատանքներ է կատարում խորհրդարանի համար:

Այն ժամանակ նա ուսանող էր եւ փող Էր վաստակում ամառային արձակուրդների շրջանում:

Մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաքում կատարված ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 32 մարդ: Գրոհների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930