
«Որևէ նոր ռիսկի գործոն չի ավելացել երկրում». ՏՀՏ գործատուների միություն

Վերջին օրերի իրադարձություններն ամբողջ աշխարհին ցույց տվեցին ինչպես հայկական զինված ուժերի մարտական բարձր ոգին, այնպես էլ ողջ հայ ժողովրդի համախմբվածությունը:
ՏՀՏ գործատուների միությունը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերելու և համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ տեխնոլոգիական վերազինման, կիբերանվտանգության և այլ մասնագիտական հարցերում:
Արձանագրելով, որ այս օրերին Հայաստանում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտներն աշխատել են բնականոն ռեժիմով՝ հավաստիացնում ենք բոլոր օտարերկրյա ներդրողներին, որ որևէ նոր ռիսկի գործոն չի ավելացել երկրում՝ իրենց բիզնես ծրագրերի իրականացման առումով:
Ազգային կոնսոլիդացման ընդհանուր ֆոնի վրա կոչ ենք անում ամբողջ գործարար հանրությանը շարունակել աշխատել ավելի մեծ եռանդով և նվիրումով:
Եվ վերջում դիմում ենք Հայաստանի ամբողջ տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների համայնքին, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից կամավորության սկզբունքով ամեն ամիս իր աշխատավարձի 1% փոխանցի համապատասխան հիմնադրամին, իսկ հավաքագրված գումարները կօգտագործվեն տեխնոլոգիական վերազինման, մասնավորապես՝ կիբեռանվտանգության համակարգի արդիականացման վրա:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ