Բաժիններ՝

Ադրբեջանական կողմը ակտիվ կրակոցներ է վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ ապրիլի 6-ին` ժամը 10:35-ից մինչև 23:00-ի սահմանները: Այս մասին հայտարարում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Մասնավորապես հրաձգային տարբեր զենքերից զատ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից: ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արել են կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար»,- հաղորդմամբ` նշում է Արծրուն Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930