«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ատլետիկոյի» դեմ տարած հաղթանակից հետո ստացած տպավորություններով (2:1):
«Անհանգստություն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինվորականների եւ քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ: Մենք Բաքու ենք եկել այն ուղերձով, որ հասնենք բանակցություններում առաջընթացի, թույլ չտրվի նոր կորուստներ, կրակը պետք է անհապաղ դադարեցվի»,- հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը Բաքու է ժամանել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսատանցի եւ ֆրանսիացի գործընկերների հետ
«Հակամարտության կողմերը երկուսն են` ԼՂՀ-ն և Ադրբեջանը, Հայաստանը ներքաշված է այս հակամարտության մեջ: Ադրբեջանի ոչ կառուցողականության պատճառով ԼՂՀ-ն այժմ ոչ լիարժեք կողմ է, սակայն համանախագահները գալիս են Արցախ, բանակցություններ վարում ԼՂՀ ղեկավարության հետ: Արցախը կրակի դադարեցման պայմանավորվածության կողմ է»,- ասաց Բաբայանը: Նրա խոսքով` ներկայում բանակցությունների ձևաչափը խեղաթյուրված է, քանի որ ի սկզբնե եղել են բանակցության երեք կողմեր:
«Սա ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է, Քելբաջարի ճանապարհն է
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կոչ է անում թույլ չտալ ևս մեկ ճակատի բացում Կովկասում ԼՂ պատերազմի տեսքով: Այսօր Ֆրանսիայի նախկին վարչապետը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ անհրաժեշտ է կանգնեցնել պատերազմի ընթացքը: Ֆիյոնի խոսքով` կոնֆլիկտի ավելի քան 20 տարվա կասեցումից հետ, Լեռնային Ղարաբաղը այժմ նորից գտնվում է երկու քարի արանքում:
Իրանական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի միջև:
Զինադադարն ո՞ւմ կողմից պետք է կնքվի. Դավիթ Բաբայանը պատասխանում է լրագրողների հարցերին (ուղիղ)
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գոհ է մնացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0):
Կեսօրվա ժամը մեկին հրամանատարը մեզ թույլ տվեց ավելի մոտենալ սահմանին. Հրադադար էր հայտարարվել։ Երկու կիլոմետր կտրելուց հետո զինվորները կանգնեցրին մեզ՝ ճանապարհին «աշխատել էր» թշնամական «Շիլկա»ն։ Մեզ ուղեկցող սպան հայհոյեց. «Էդ սողունները հրամանը չե՞ն ստացել, ինչ է»։ Քիչ անց նորից թույլ տվեցին առաջ գնալ։
Ապրիլի 6-ին Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերից մեկը հայտնել է, որ ապրիլի առաջին օրերի մարտերում ադրբեջանցիների թողած դիակներից մեկի լուսանկարից ճանաչել է անհետ կորած համարվող իր հարազատին` լեյտենանտ Գաբիլ Օրուջելիևին: Սպանված սպան ևս Նախիջևանի բնակիչ էր:
«Ցավում ենք և հպարտանում…». ՀՀ ՊՆ խոսնակը նոր զոհերի անուններ է հրապարակում
Տոնելով դարպասի գրավումը՝ լեգիոները հանել է խաղաշապիկը, որի տակ եղել է շապիկ «Karabakh is Armenia» գրությամբ, հայտնում է armsport.am-ը:
«Ընդհանուր կարծիքն այն է, որ չի կարելի թույլ տալ նման միջադեպերի կրկնություն»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտից հետո հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (ՌԴ) Իգոր Պոպովը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հրապարակեց այս գիշեր Քարվաճառում զոհված զինծառայողների անունները:
Ֆրանսիայի Ազգային ժողովի ապրիլի 5-ի նիստի ընթացքում Ֆրանսիայի կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հնարավորություն ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման համար: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report կայքը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Չնայած Ժոզե Մոուրինիոյի հետ պայմանագրի մասին լուրերին, Լուի Վան Գալը կարող է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Ըստ հոլանդական Telegraaf պարբերականի տեղեկության՝ Վան Գալը կպահպանի գլխավոր մարզչի պաշտոնը 2016-17թթ. մրցաշրջանում:
Բնականաբար, այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրադրության պայմաններում մեր քննարկումների մի մասը նվիրված էր հիշյալ խնդրին:
ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց. «Երեկ չէ առաջին օրվա դրությամբ ընդունել ենք ևս 18 վիրավոր զինծառայող, և ներկա պահին ունենք 30 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 4 ժամկետայինի վիճակ է ծայրահեղ ծանր և մեկ պայմանագրայինի (ԵԿՄ անդամի)»:
«Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, ուզում է պարզ, հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան»:
«Մենք հանդիպել ենք Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Հայտնել ենք մեր ցավակցությունները՝ կապված զոհված զինվորականների և քաղաքացիական անձանց հետ:
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
«Այսօր մենք քննարկել ենք իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Սերժ Սարգսյանն արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցում: Պետք է նշեմ, որ Մինսկի խումբը կարևոր դեր ունի հակամարտության կարգավորման գործում: Մենք փորձում ենք ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ ԵԱՀԿ-ի հետ աշխատել իրադրության կայունացման և հրադադարի պահպանման հարցով: Կցանկանայինք, որ երկու կողմերն էլ շարունակեն բանակցել խնդրի կարգավորման նպատակով: Մինչ օրս փոքր առաջընթաց է գրանցվել: Իհարկե, հակամարտությունների կարգավորումը բխում է բոլորի շահերից: Հատկապես այնպիսի ե րկրի համար, ինչպիսին է Հայաստանը` հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը: Եթե իրադրությունը հանդարտվի, ամեն բան կարող է բարելավվել Հայաստանի համար»,- նշել է կանցլերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի այցը Գերմանիա տեղի կունենա հունիսին, այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:
Կանցլերը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղություն թույլ չտալն ամենահրատապ հարցն է: «Մենք այդ հիմնարար սկզբունքները չպետք է փոխենք, այլ պետք է ամեն բան անենք, որ ավելի շատ արյուն չթափվի, մարդիկ իրենց կյանքը չկորցնեն: Այդ ուղղությամբ ջանքերն ամենահրատապն են, որպեսզի կարողանանք տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատել և, իհարկե, հետագա լուծումներ գտնել»,-ասել է Մերկելը:
«Այո, մենք հիմնականում կռվում ենք 1980-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, թե ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, և մենք ինչքան ունենք, թե մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին…»:
Սիրիայում սպանվել է «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման տխրահռչակ զինյալ Աբուդ Սաքարը, ով հայտնի էր դարձել Սիրիայի կառավարական բանակի զինծառայողի սիրտը ուտելով, հայտնում է The Daily Mail-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են վարում, իրականությանը չի համապատասխանում:
Մեզնից ամեն մեկը յուրովի մարտադաշտում է՝ հանուն մեր ազատության, արժանապատվության եւ ամբողջականության: