![](/banners/BeFunky-design.jpg)
Ուղևորվում ենք Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու դե-ֆակտո ղեկավարության հետ. Ուորլիքի Twitter-յան գրառումը
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/uorliq.jpeg)
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում ժամեր առաջ գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ուղևորվելու են Լեռնային Ղարաբաղ:
«ԵԱՀԿ համանախագահների հետ այսօր ուղևորվում ենք Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու դե-ֆակտո ղեկավարության հետ և առաջին ձեռքից լսելու բռնությունների մասին»,- գրել է Ուորլիքը՝ գրառմանը կցելով #NKpeace հեշթեգը: