Նավթն ու ռուբլին էժանանում են Ղարաբաղի հակամարտության պատճառով. Bloomberg
Նավթի առևտի մեկամսյա մինիմումի ֆոնին ռուսական ռուբլին շարունակում է թուլանալ ու նվազել, իսկ պետական պարտատոմսերն էժանանում են, գրում են Bloomberg-ի վերլուծաբանները:
Ապրիլի 5-ի առավոտյան դոլարը ռուսական ռուբլու նկատմամբ ամրապնդել է դիրքերը՝ կազմելով 1 դոլարի դիմաց 69,4440 ռուբլի, ինչը նշանակում է, որ ռուբլին վերջին 3 օրվա ընթացքում արժեզրկվել է 3,5 կետով, գրում է պարբերականը:
Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունն այն մասին, որ հակամարտությունը վերաճել է պատերազմի, որտեղ ներքաշվելու են տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, համաշխարհային շուկաներն արձագանքել են նավթի գների անկմամբ:
Bloomberg-ի վերլուծաբանները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով տարածաշրջանի բոլոր երկրներն անցում են կատարում տնտեսական կայունությունից ռիսկի նոր փուլի, և միջազգային շուկաները դա չեն կարող հաշվի չառնել: