Ստամբուլում և Թուրքիայի ևս 9 քաղաքներում Թուրքիայի ոստիկանությունը հատուկ օպերացիա է անցկացրել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ապրող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, գյուլենական շարժման հիմնադիր, ողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ, հայտնում է Anadolu գործակալությունը:՟
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ճապոնական իշխանությունները տարհանում են շուրջ 250 հազար բնակիչների երկրաշարժի նոր ցնցումների ռիսկի պատճառով, հայտնում է BBC-ն:
«Չալարեցի և ստուգեցի, 100 տարվա ընթացքում ապրիլի 24-ին 60 տարին անձրև է եկել, 40 տարին՝ ոչ»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է սկսվել առաջիկա օրերին:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները կան 272 զոհ և ավելի քան 2500 տուժած:
«Անգամ ամուսնուս հետ դեռ չեմ հասցրել խոսել: Գիտեմ՝ գնացել է ընկերների հետ Ղարաբաղ՝ դիրքեր: Ես մտածում էի, որ նա չի կարող չգնալ, այնպես որ՝ ինձ համար մեծ անակնկալ չէին իր գործողությունները: Իսկապես, շատ հպարտ եմ, որ կարողացա հաղթել ու Եվրոպայի չեմպիոն հռչակվել: Գիտեմ, որ շատ անելիքներ, մարզումներ ունենք մինչև Օլիմպիական խաղերը, սակայն կարևորը վստահ եմ իմ ուժերին»:
Մեքենան Ստեփանակերտից դուրս եկավ: Հնարավորինս արագ հասնել էր պետք Թալիշ. թե տեղում շտապ անելիք կար, թե հապաղել չէր կարելի՝ ճանապարհը մարտական թեժ կետերից մեկն է, որ անընդհատ արկակոծվում է: Հակառակորդի կողմից նետված յուրաքանչյուր գնդակ կարող էր մեզ ոչնչացնել…
«Միակ «հայտնի» մարդը, որ արդեն ինչքան ժամանակ է դիրքերում է, ոչ սելֆի է արել, ոչ իր «հեղինակավոր» կարծիքն է հայտնել, ոչ գլուխ է գովել, ոչ օգնությունների մասին է բարձրաձայնել, ոչ էլ հայտարարել է, որ իր 4 բալիկներին թողնում-գնում է դիրքեր։
Ապրիլի 17-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Նորագավիթի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիայի Air France ընկերությունը կատարել է գրեթե10 տարվա ընթացքում առաջին մարդատար չվերթը Թեհրան: Դա հնարավոր է դարձել Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ կնքված միջուկային համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո, տեղեկացնում է BBC-ն:
Ապրիլի 18-ին, ժամը 07.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում` «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամանակն է, որ կարողանանք գնահատել իրավիճակը, քայլեր անել։ Եթե այսօր կա քիչ թե շատ ադեկվատ իշխանություն, որը մտածում է պետության ու ժողովրդի մասին, ապա այն պարտավոր է անել հետևյալ քայլերը։
Հրազդանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքների համաձայն, գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում՝ ստանալով 12 221 ձայն: Սասուն Միքայելյանը ստացել է 10 158 ձայն, Արթուր Միսակյանը՝ 1204 ձայն, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 834:
Ստամբուլի կենտրոնում երեկ ավտոբուս է պայթել: Համացանցում տեղադրվել են պայթյունի կադրերը:
Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնախումբը հրապարակել է ընտրությունների արդյունքում ընտրված 250 պատգամավորների անունները: Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, սիրիական խորհրդարանում հայերի ձայնը կներ կայացնեն Ժիրայր Ռեիսյանն ու Նորա Արիսյանը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանին:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա ավագ և Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Համբուրգ»-ի դեմ կայացած հանդիպմանը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստ ը չէր հայտավորվել խաղին՝ հանգստանալու հնարավորություն ստանալով:
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացված Եվրոպայի 2016 թ. ծանրամարտի առաջնությունում լավագույնը ճանաչված Հայաստանի ծանրամարտի հավաքականը ժամանել է Երևան: Հայաստան վերադարձած ծանրամարտի հավաքականին օդանավակայանում դիմավորելու են եկել մի շարք մարզասերներ:
Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արևելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել և հետ է շպրտվել:
Հունական Լեսբոս կղզում գտնվող սիրիացի փախստականների երեք ընտանիքի Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր հետ ինքնաթիռով տարել է հետ՝ Վատիկան: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ականատեսին:
Առավոտյան սուրճ խմելը շատերի օրվա անբաժանելի մասն է կազմում: Սակայն գիտեի՞ք արդյոք, որ սուրճ խմելիս հնարավոր է նաև այրել ավելորդ ճարպերն ու անցանկալի կիլոգրամները:
Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը կդառնա Գեյ Թալեզի «Վուայերիստի մոթելը» վեպի էկրանավորման պրոդյուսերը, որը պատմում է մի մարդու մասին, ով հյուրանոց է գնել, որպեսզի թաքուն հետեւի նրա կենվորներին, տեղեկացնում է Entertainment Weekly-ն:
«Այս պատերազմն ավելի շատ հրետանային էր»,- չորսօրյա պատերազմի մասին պատմում են զինվորներն ու կապիտանը:
Ռուսական «Վզգլյադն» անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ կողմերի միջև՝ կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:
«Կրակոցները սկսվեցին ուշ գիշերով, այնուհետեւ հրետակոծել են նաեւ գրադ կայանքից: Ականն ընկավ մեր պատշգամբի դեմը: Բնակիչներով որոշեցինք իջնել նկուղ, սակայն սպայական շենքերի նկուղներից մեկն էր նորմալ վիճակում, մնացածը ջրալցված էին, այդ պատճառով բնակիչները նստեցին մեքենաներն ու շարժվեցին Ստեփանակերտ»,- պատմում է Գայանեն։
Իշխանությունների հանդեպ նույնիսկ շատ լոյալ հանրային դեմքերը, լրագրողներն ու լրատվամիջոցները սկսեցին շատ կոշտ հարցադրումներով դիմել «վերևներին»։
«Ինձ համար կարևոր էր, որ մարդիկ իմանային՝ կա մի տուն, մի վայր, որտեղ արվեստը դեռ ապրում է, կյանքն այստեղ շարունակվում է, որից այդ տարիներին պայքարող մարդիկ պետք է «պարտավորվեին» ապրել, գոնե հանուն միայն այն անհերքելի ճշմարտության, որ արվեստը մարդու գործունեության ամենաբարձրագույն արդյունքն է»:
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի բարձրաստիճանները պատմել են, որ կորպուսի ինքնաթիռների և ուղղաթիռների մեծ մասն անսարք վիճակում են՝ ունեն վերանորոգման կարիք, հայտնում է FoxNews-ը:
Իրանը պատրաստ է դառնալ Թուրքիայի էներգետիկ անվտանգության երաշխավորը և ամբողջությամբ բավարարել նրա պահանջմունքներն էներգակիրների հարցում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: