Газета-ի փոխանցմամբ՝ օդանավակայանի մամուլի խոսնակ Մագդալենա Բոյարսկան հայտարարել է, թե տարհանման պատճառը կարող էր լինել ինչ-որ մեկի թողած բեռը: Նա չգիտի իրական պատճառը: Մագդալենա Բոյարսկան նաև նշել է, որ ստուգումներ են անցկացվում:
ՆԱՏՕ-ի օդուժի կողմից Սերբիայի օբյեկտների ռմբակոծումների 17-րդ տարելիցի առթիվ կազմակերպված ցույցին հազարավոր մարդիկ են մասնակցել:
Ռուսաստանը հետևողականորեն ջանքեր է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը տեղում չդոփի: Այս մասին նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Միլիարդատիրոջ դուստրը՝ Իվանկա Թրամփը, որն ամուսնացած է Ջարեդ Քուշների հետ, երրորդ երեխան է ունեցել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը մարտի 28-ին` ժամը 11:30-ի դրությամբ, բացվել է:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Սիրիայի կառավարական զորքերը «Անապատի ճուռակներ» աշխարհազորայինների օգնությամբ ազատագրել են Պալմիրա (Թադմոր) քաղաքը, որը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքում էր մոտ մեկ տարի: Քաղաքը մշակութային ժառանգության կենտրոն էր ու կարևոր ռազմավարական կետ:
Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են Պալմիրան: Քաղաքը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքում էր մոտ մեկ տարի: Քաղաքը մշակութային ժառանգության կենտրոն էր ու կարևոր ռազմավարական կետ:
Ժնևում կայանալիք` Սիրիայից փախստականների աջակցությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 29-ին կմեկնի Շվեյցարիա։
1975 թվականին ծնված Հարություն Հարությունյանի մայրը՝ Նախշուն Ասատրյանը, դիմում է մեր աջակցությանը որդու կյանքը փրկելու համար: 2015 թվականի հոկտեմբերին Հարությունը կտրուկ վատացել է, շտապօգնության մեքենայով հասցրել են հիվանդանոց, ախտորոշվել է երիկամների խրոնիկական գլոմերոնեֆրիտ, հիպերտոնիա, երկրորդային անեմիա, հեմոդիալիզ, էքսուրատիվ պլևրիտ, քթային արյունահոսություն:
Ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով հրազենային վիրավորում ստացած Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Նորիկ Ալիխանյանի առոջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորել է Սիրայի նախագահ Բաշար Ասադին Պալմիրան ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրելու կապակցությամբ: Այս մասին նա գրել է Telegraph-ի հեղինակային սյունակում:
Բելգիայի ոստիկանությունը, որը հետաքննում էր Բրյուսելի օդանավակայանում պայթյունները, ավարտել է աշխատանքները դեպքի վայրում, հայտնում է BBC-ն:
Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը վստահ հաղթանակ է տարել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նկատմամբ 3 նահանգներում՝ Ալյասկայում, Վաշինգտոնում և Հավայան կղզիներում, որտեղ շաբաթ օրը տեղի են ունեցել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածուի առաջադրման ներկուսակցական ընտրությունները, հայտնում է BBC-ն:
Վրաստանը հպարտանում է ազգությամբ հայ իր երեխաներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ շնորհավորելով Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին Զատկի տոնի կապակցությամբ:
Նախօրեին՝ Սուրբ Հարության տոնի առթիվ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում մատուցվել է Սբ. Պատարագ, որին ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի ներկայացուցիչներ, բերձորցիներ, շրջանի տարբեր համայնքների բնակիչներ, հյուրեր:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով ադրբեջանցի զինծառայողները հետմահու արժանացել են մեդալի:
Պակիստանի Լախոր քաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 70 մարդ, որից 29-ը երեխաներ են, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ԶԼՄ-ներին:
Այսօր կեսօրից հետո Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում բավականին հզոր ցիկլոնային դաշտ: Կեսօրից հետո շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ, որոնց ինտենսիվությունը դեպի երեկո աստիճանաբար կմեծանա:
Մարտի 28-ին, ժամը 08.21-ին ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Միակ բանը, որ հիմա կարելի է անել, հավատալն է և սպասելը: Նրա բժշկական օգնությունն ապահովում է Իսպանիան: Այս ամենը փոխանցել անհատների ես չեմ կարող. նրա դեպքում սպասարկման անհրաժեշտ մակարդակը շատ բարձր մասնագիտացման աստիճան է պահանջում, և այն շատ թանկ կլինի նույնիսկ ոչ եվրոպական մասշտաբներով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) պատվիրակությանը՝ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ:
Մարտի 28-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 89 հասցեում՝ ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, ներսում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զբոսայգու հիմնական մասի համար տոմսերի արժեքը սովորական օրերին կկազմի 370 յուան (շուրջ 57 դոլար), առավելագույն բեռնվածության օրերին՝ 499 յուան (76 դոլար):
iPhone օգտագործողների համար արդյունքում հետաքրքիր փաստեր են ի հայտ եկել: Հրապարակումներից մեկի համաձայն՝ «Facebook» սոցիալական ցանցի բջջային հավելվածի փոխարեն՝ Safari-ով ցանց մտնելն օգնում է 15 տոկոսով խնայել սմարթֆոնի լիցքավորման ժամանակը: Բացի լիցաքավորման պահպանման ժամանակի երկարելուց՝ հավելվածը ջնջելու արդյունքում հնարավորություն է ստեղծվել նաև 500 ՄԲ հիշողություն ազատել:
Կարող եք չհավատալ աստղագուշակին, էքստրասենսներին, Նոստրադամուսի կանխագուշակություններին, սակայն պարզ թեստերը կարող են հիանալի միջոց լինել՝ անձի բնավորության մասին ավելի շատ բան իմանալու մասին:
Եկեղեցական տարվա մեջ սրբերի հիշատակությունների օրերը 128-ն են:
Շաքարն ու ջուրը լցրեք կաթսայի մեջ և դրեք կրակին: Միջին կրակի վրա տաքացրեք, երբ խառնուրդը սկսի եռալ, ավելացրեք մյուս բաղադրիչները: Սխտորն ու կոճապղպեղը, մինչև խառնուրդին ավելացնելը, աղացեք: Երբ խառնուրդը սառչի մինչև սենյակային ջերմաստիճան, այն լցրեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում:
Արցունքները կարող են լինել և՛ երջանկության, և՛ տխրության նշան: Չնայած՝ էմոցիոնալ արցունքներն առավել բարձր մակարդակի սթրես են պարունակում, այնուամենայնիվ, դրանք հանգստացնելու կարողություն ունեն: Հայտնի հոգեթերապևտ Շերոն Մարթինի խոսքերով՝ լաց լինելն ունի մի քանի առավելություն: «Իմ այցելուներին միշտ խորհուրդ եմ տալիս լավ լաց լինել, քանի որ լացը հանում է բացասական էներգիան և թույլ է տալիս՝ նոր, դրական էներգիան կուտակվի»,- ասում է Մարթինը:
Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ քիմիական գունաներկերը վնասում են մազերը՝ դրանք դարձնելով խամրած և փխրուն: