Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կգ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանը ներկայացված էր երկու ծանրորդներով, որոնցից Հռիփսիմե Խուրշուդյանին հաջողվեց նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցուցաբերելով երկամարտի ընդհանուր 250 կգ (113+137) արդյունք:
Անկարայի Գելբաշի շրջանի դատարանը հաստատել է Թուրքիայի հեռահաղորդակցության և կապերի վարչության որոշումը՝ արգելափակել երկրի տարածքում գործող մի շարք կայքերին մատչումը, որոնց թվում է նաև ռուսական Sputnik գործակալությունը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Վերջերս Google-ն աննկատ ձևով թողարկել է նոր ընդարձակում Chrome բրաուզերի համար Save to Google անվամբ: Այն թույլ է տալիս ամբողջական վեբ էջեր պահպանել google.com/save կայքում, որը նախկինում օգտագործվել է միայն նկարների որոնման արդյունքները մոբայլ սարքերում պահելու համար:
Ակնթարթային հաղորդագրություն ուղարկելու հավելվածները, կամ պարզապես մեսենջերներն աստիճանաբար ավելի մեծ տարածում են ստանում: Դրանք SMS-ի և email-ի մատչելի և հարմարավետ այլընտրանքներ են:
Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, որոնք աստիճանաբար վեր են ածվել միջադեպերի, ինչի արդյունքում եղել են նաև կորուստներ:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն և Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի, հայտնում է Reuters գործակալությունը:
Հոսպիտալի պետը խոստովանեց` զինծառայողի մոր ձեռքից անձնագիր են վերցրել:
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կեղծավորության մեջ: Պատճառը Օբամայի արտահայտություններն են՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալու դեմ:
«Ես խստորեն դատապարտում եմ բռնությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուղղակի ցանկանում են իրենց ինքնորոշման արդյունքում ստեղծած կյանքն ապրել»,- ընդծել է Ջեկի Սպեյերը:
«Բարեկամ լինել չի նշանակում, որ ամեն բան մեր ուզածով պետք է անի, երբեմն սխալվում է բարեկամս: Երբ սխալվում է, իրեն ասենք սխալվում ես, սակայն երբ շարունակենք, թշնամանքի կվերածվի: Այսօր մենք Ռուսաստանի բարեկամության կարիքն ունենք, արդյո՞ք նրանք էլ մեր բարեկամության կարիքն ունեն, պետք է մտածել այս մասին»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 105 կգ քաշային կարգի «A» ենթախմբում Հայաստանի ներկայացուցիչ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Հայ ծանրորդը ցուցադրել է երկամարտի ընդհանուր 402 կ գ (182+220) արդյունք` մինչև վերջին պահը Եվրոպայի չեմպիոն դառնալու հնարավորությունը պահպանելով:
Ապրիլի 6-ին հայ և ադրբեջանցի զինվորականները «Կարմիր խաչի» աշխատակիցների ներկայությամբ փոխանակել են զոհվածների մարմինները:
Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել էր Արցախ մեկնած Սիսիանի ջոկատի անդամ Արմեն Արեգի Հովհաննիսյանը:
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպաական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ստամբուլի Metroport առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել: Թուրքական «Հուրիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ պաշտոնաթող ոստիկանն իր փեսայի հետ առևտրի կենտրոնի սրճարաններից մեկում նստած զրուցել են, ինչի ընթացքում նրանց միջև վեճ է ծագել:
Ապրիլի 17-ին` Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 21-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
2008թ. ԻՏՁՄ-ի կողմից իրականացվող «Արմռոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագրի շրջանակներում այսօր կայացավ «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը, որին ներկայացված էր 11 ռոբոտ:
Իտալական Sky TG24 հեռուստաալիքը, որի ներկայացուցիչները ապրիլի սկզբին գտնվում էին Լեռնային Ղարաբաղում՝ նկարահանումներ իրականացնելու նպատակով, ռեպորտաժ են պատրաստել, որտեղ ցուցադրում են ադրբեջանցիների վայրագությունները Թալիշում:
Դորտմունդի «Բորուսիա»-ում փայլուն մրցաշրջան անցկացնող ու գրեթե ամեն խաղում արդյունավետ գործողությամբ աչքի ընկնող Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գինը նոր ռեկորդ է սահմանել:
Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի նախընտրական շտաբում «ընտրակաշառք» բաժանելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները (նաև տեսանյութերի հղումները) ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին, եւ ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։
Իրական ագրեսոր Ադրբեջանը ներկայացվում է որպես զոհ, ինչը նա համարելու է աջակցություն ագրեսիայի նոր ալիք ծավալելուն և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու իր ջանքերին:
Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում:
Լոս Անջելեսում բնակվող Հասմիկ Չաթալյանը սպառնալիքներով նամակ է ստացել իր տանից Հայաստանի Հանրապետության դրոշը կախելու փաստի առչնությամբ: Այս միջադեպն արդեն իսկ հետաքննում է Լոս Անջելեսի ոստիկանությունը:
Մոսկվայի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ հարձակվել են Ադրբեջանի դեսպանության աշխատակցի վրա, հայտնում է LifeNews-ը: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում:
Բասկերի երկրի խորհրդարանը բացառում է որևէ տարածքային հակամարտության լուծման նպատակով ուժի կիրառումը: Դրանք պետք է լուծվեն երկխոսության հիման վրա, հարգելով տվյալ բնակչության մեծամասնության կամքը, որը պետք է արտահայտվի ժողովրդավարական կերպով և առանց որևէ ճնշումների:
Մինչ փոխանակման իրականացումը բոլոր զոհվածների մարմինները հետազոտվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ։ Ադրբեջանցի զինծառայողների դիակների վրա չի հայտնաբերվել ու չի արձանագրվել անհարգալից կամ դաժան վերաբերմունքի որևէ հետք։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասկերովին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախ Հուսեյնովին:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամները հայաստանյան իրենց այցը կավարտեն ապրիլի 16-ին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնալու հարցը կթողնեն ավելի ուշ ժամանակի: