Բրյուսելի միջազգային օդանավակայանը, որը փակվել էր մարտի 22-ի ահաբեկչություններից հետո, կվերսկսի ուղևորներին ընդունել մարտի 29-ից ոչ շուտ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով օդանավակայանի ադմինիստրացիային:
Տեղի ունեցան Ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման հերթական խաղերը Հարավային Ամերիկայում:
Իրաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 41 մարդ: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը: Եվ 105 մարդ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Երեկ հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց մարտի 8-ին «Դիանա» ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի հետ վիճաբանած Արթուր Գևորգյանը: Նրան ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ արձակեց 500 հազար դրամ գրավի դիմաց: Ա. Գեւորգյանը, որը ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրն էր, կալանքի տակ էր ոստիկանապետի դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով:
Սիրիայի կառավարական զորքերի ու ԴԱԻՇ-ի զինյալների միջև թեժ մարտեր են ընթանում Պալմիրայի գրեթե բոլոր թաղամասերում: Մարտեր չեն ընթանում քաղաքի միայն պատմական հատվածում, հայտնում է RIA Novosti-ն:
«Իհարկե, ես նյարդայնացել էի: ցանկանում էի, որպեսզի ամեն գնով նրանք պարտվեն: Երբ Սերխիոն գոլ խփեց, ես ջարդեցի հեռուստացույցը»,- Պիկեի խոսքերն է մեջբերել Marca-ն:
Հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Վիշի Անանդը պարտվեց Հիկարու Նակամուրային:
Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, հակառակորդի կողմից TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքների արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը:
Մարտի 24-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Երևանի Բատիկյան փողոցից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում Ավագ ուրբաթին աղոթելիս դատապարտել է Եվրոպայի վերաբերմունքը ներգաղթյալների խնդրի նկատմամբ՝ այն անվանելով ցավի նկատմամբ անտարբեր, հայտնում է RIA Novosti-ն:
Բրյուսելի կենտրոնում գտնվող Բասկյուլ առևտրային թաղամասը փակվել է պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում է TASS-ի թղթակիցը դեպքի վայրից:
Հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է Խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի պաշտոնական կայքը ենթարկվել է կիբերհարձակման, տեղեկացնում է բելգիական Belga գործակալությունը:
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում ադրբեջանական կրակոցից վիրավորված հայ գյուղացին` 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, վիրահատության կարիք չի ունենա: Այս մասին տեղեկացնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Մարտի 25-ին, ժամը 20-ի սահմաններում, «Միցուբիշի Լանսեռ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Սալահ Աբդեսլամը, որը անցած տարի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գլխավոր կասկածյալն է, հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ չի ճանաչում Բելգիայի ահաբեկչություններն իրականացրած Բաքրաուի եղբայրներին:
ՀՀ ոստիկանության ձեռք բերած Alcovisor yupiter մոդելի ալկոտեստերը պրոֆեսիոնալ, ներկառուցված տպիչով սարք է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն տեղում ստուգել վարորդի խմածության աստիճանը, այլև անմիջապես պատրաստել ու տպագրել արձանագրությունը, որը ներառում է վարորդի, մեքենայի, ստուգման բոլոր արդյունքները: Սարքի վերածրագրավորումը, հայաֆիկացումը, ՀՀ ստանդարտներին համապատասխանեցումը հենց այդ գործառույթի իրականացման նպատակն են հետապնդում, իսկ արձանագրությունը տեղում պատրաստելն անհնար է դարձնում միջամտությունը տվյալների բազային և բացառում կոռուպցիոն ռիսկերը:
Սպանությունը տեղի է ունեցել Շարլեռուա քաղաքում: Անվտանգության աշխատակիցն իր շան հետ քայլելիս է եղել, երբ սպանվել է, իսկ նրա անցագիրը, որով նա կարող է մուտք գործել ատոմային էլեկտրոկայան, գողացվել է:
Վերջին օրերի թրենդը Վարդան Օսկանյանի կուսակցության «ցուցակն» է, որի առանցքում են լինելու ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը։ Վահե Հովհաննիսյանը չի լինի կուսակցության անդամ, նա և Վիկտոր Սողոմոնյանը համամասնական ցուցակի մաս կկազմեն։ Խոսվում է նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի մասին։
Բելգիայում շարունակվում է Բրյուսելում երեքշաբթի օրը ահաբեկչության զոհ դարձած մարդկանց մարմինների նույնականացման գործընթացը, հայտնում է Euronews-ը:
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսեցիների հետ, խոսելով Հաւաստանի խնդիրների, արցախյան հիմնահարցի շուրջ ծավալվող բանակցային գործընթացների, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի մասին, ասել է, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին որպես նախագահ չի ճանաչում, այլ նրան ընդունում է որպես Մատենադարանի գիտաշխատող։
Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն երկար ժամանակ է՝ գտնվում է Ամերիկայում։ Ըստ մեր տեղեկությունների՝ այցը թեև պլանավորված էր և պետք է աշխատանքային լիներ, ավելի շատ է կայացել և երկարաձգվել է անձնական պատճառներով։ Ըստ մեր աղբյուրների, Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, շտապ հոսպիտալացվել է և վիրահատվել։ Նույն օրերին նրա կինը վայր է ընկել և կոտրվածքներ ստացել։
Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գևորգյանի գործը, ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայության վարույթում է։ Հենց այսպես էլ պետք է լիներ, քանի որ ծեծկռտուքի մասնակիցներն ու գործով անցնող վկաները պաշտոնյաներ են։
Կոալիցիոն ուժերը վերջին շաբաթում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի մի քանի առաջատար ղեկավարների, այդ թվում՝ Հաջի Իմամին, որը համարվում էր ջիհադիստների «ֆինանսների նախարարը»:
Սիրիայում պատերազմի ընթացքում սպանվել է նվազագույնը 255 հազար մարդ, իսկ որոշ աղբյուրներ հայտնում են ավելի քան կես միլիոն սպանվածների մասին: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, Լիբանանի մայրաքաղաքում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով Բելառուսի դեմ ընկերական խաղում հավաքականի կազմում անցկացրեց իր հրաժեշտի հանդիպումը, շատ ոգևորված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած անակնկալից: «Շատ ոգևորված եմ, որ մեր ֆեդերացիայի ղեկավարությունը կարողացավ նման հրաժեշտ կազմակերպել, նման անակնկալ մատ ուցել: Նաև շատ ուրախ եմ ևս մեկ անգամ հայրենիքում լինելու համար»,- ասել է Բերեզովսկին:
Բելգիայի Լիեժ քաղաքի հրշեջ ծառայությունները հայտնել են, որ մարտի 25-ի, լույս 26-ի գիշերը քաղաքի տների մոտ 3 պայթյուն է որոտացել: Կատարվածը, ինչպես պնդում են քաղաքի արտակարգ ծառայությունները, կրել է կրիմինալ բնույթ:
Մարտի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է հավաքականի կազմում դարպասապահ Ռոման Բերեզեովսկու հրաժեշտի հանդիպմանը: Մովսիսյանը Ֆեյսբուքյան իր էջու մ տեղադրել է Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը Հանրապետական մարզադաշտի տրիբունայում բացված մեծ պաստառի լուսանկարը Ռոման Բերեզովսկու նկարով և կատարել հետևյալ գրառումը: «Մեծ պատիվ էր մեր ավագի կողքին խաղալը: Շնորհակալություն և հաջողություն»:
Բերքաբերի բնակիչ Նորիկ Ալիխանյանը ներկայումս գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: