Բաժիններ՝

Ծրագրվում է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում

Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Վրաստան: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը «եղբայրական երկիր է ու ռազմավարական գործընկեր»:
Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Ալիևի այցը Վրաստան կայացել է ընկերական մթնոլորտում:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման հարցեր, ինչպես նաև կոնկրետ առաջարկներ՝ կապված գործընկերության զարգացման հետ»,- հայտարարել է վրացի նախարարը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ պլանավորվում է Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի արտգործնախարարների հերթական՝ եռակողմ հանդիպում, սակայն չի հայտնել, թե երբ կոնկրետ տեղի կունենա այդ հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս