Լաթաքիայի համալսարանի մոտ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի
Լաթաքիայի համալսարանի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է մինչև 22-ի: Նորությունների սիրիական կենտրոնի տվյալով՝ նվազագույնը 60 մարդ տուժել է:
Հակասական տեղեկություններ են գալիս պայթյունի մասին: Վարկածներից մեկի համաձայն՝ շենքի մոտ պայթել է ավտոմեքենա, որի մեջ ռումբ է եղել: Մեկ այլ վարկածի համաձայն՝ Լաթաքիայի համալսարանի մոտ երկու «Գրադ» տեսակի հրթիռ է արձակվել:
Այդ պահին համալսարանում դասերն արդեն ավարտվել էին, ու ուսանողները դուրս էին գալիս համալսարանի շենքից:
Նշենք, որ երկու թաղամաս այն կողմ պայթուցիկ սարք էր գործի դրվել, որի հետևանքով տուժածներ չկան: Պայթյունի վայրից մի քանի կիլոմետր այն կողմ գտնվում են հյուրանոցներ, որտեղ բնակվում են ռուս լրագրողները:
Լաթաքիայում է տեղակայված նաև ռուսական ինքնաթիռներով ավիաբազան:
Տեսանյութը՝ այստեղ