Բաժիններ՝

«Գվարդիոլայի ապագան կորոշվի առաջին շրջանից հետո». Կարլ-Հայնց Ռումենիգե

Մյունհենյան «Բավարիայի» կառավարման ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որ հիմա պետք է կենտրոնանալ մրցաշրջանի առաջին մասի հաջող ավարտի վրա: Այդ մասին մյունհենյան ակումբի ղեկավարը հաղորդել է Բունդեսլիգայի «Շտուտգարտի» դեմ տնային խաղից հետո (4:0):

«Ես հանգիստ եմ, մարզիչը նույնպես: Առաջին շրջանի ավարտից հետո մենք բանակցություններ կանցկացնենք և անկախ արդյունքներից կհայտարարենք նորությունների մասին»,- ասել է Ռումենիգեն:

Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գործող պայմանագրի ժամկետը մյունհենցիների հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Այս կապակցությամբ մամուլում հաճախ են լուրեր շրջանառվում՝ նրա այս կամ այն թոփ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ: Մասնավորապես՝ իսպանացի մասնագետին հավակնում են «Մանչեսթեր Սիթին» և լոնդոնյան «Չելսին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30