Բաժիններ՝

Լավրովը կոչ է արել համատեղ ուժերով պայքարել ԴԱԻՇ-ի դեմ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի կողմից եկող սպառնալիքը կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով, հայտնում է RIA Novosti-ն:

«Թիվ 1 առաջնայնությունը մեզ համար այսպես կոչված «Իսլամական պետության» ու մյուս ահաբեկչական խմբերի դեմ անհաշտ պայքարն է: Մենք համոզված ենք, որ այդ չարիքը կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով՝ կոնսոլիդացվելով միջազգային իրավունքի ամուր հիմքի վրա, առանց երկակի ստանդարտների, ղեկավարվելով այն խնդրով, որ թույլ չտանք, որ ահաբեկիչները գրավեն իշխանությունը տարածաշրջանի այս կամ այն երկրում»,- հայտարարել է Լավրովը:

Այս մասին նա հայտարարել է Քուվեյթի ԱԳՆ ղեկավար Սաբախ աս-Սաբախի հետ բանակցություններից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս