ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշոցքում, Մարտունիում, Վարդենիսում, Եղեգնաձորում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:
ԿԲ խորհրդի հունվարի 21-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՊԱՆՏԵՐԱ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 275 լիցենզիան (տրված` 05.04.2013թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Մալագային» (2:1), «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Սևիլիայի» հետ (0:0), իսկ «Ռեալը»` «Բետիսի» (1:1):
Հունվարի 26-ին Արցախի հանրապետությունում կդիտվի ամպամած եղանակ. սպասվում է ձյուն, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չէր ցանկանա երրորդ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին, անգամ եթե ունենար նման հնարավորություն, հայտնում է ABC News-ը:
Ինչպես հայտնում է APA-ն, Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ջաբիրի Անսարին, պատասխանելով ադրբեջանական գործակալության թղթակցի հարցին, հայտարարել է, որ Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենադժվարին ժամանակներից ի վեր ցանկացել է լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա ճգնաժամը:
ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 4 մլրդ 740.9 մլն ԱՄՆ դոլար։
Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Միլանը» ոչ-ոքի խաղաց «Էմպոլիի» հետ (2:2), «Նապոլին» հաղթեց «Սամպդորիային» (4:2), իսկ «Յուվենթուսը»` «Ռոմային» (1:0):
Պարոն Պենդերեցկին ընդգծեց, որ շատ հետաքրքրված է երիտասարդ երաժիշտներով ու նրանց հետ աշխատելու առաջարկներով. «Լեհաստանում ես հիմնում եմ մի կենտրոն, որը պատրաստվում է մեծ ներդրում ունենալ երիտասարդ երաժիշտների համար: Ես շատ-շատ եմ աշխատել հայտնի և կայացած նվագախմբերի հետ, բայց, կարծում եմ՝ շատ կարևոր է չընդհատվող շփումներ պահպանել նաև երիտասարդ երաժիշտների հետ, ինչն էլ ես արել եմ իմ ամբողջ կյանքում: Կարծում եմ՝ երաժշտարվեստում ես արել եմ այն, ինչ պետք է անեի, և ուզում եմ իմ մնացած ժամանակը նվիրել երիտասարդներին»:
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը պատմել է այն աշխատանքների մասին, որոնք նա կատարելու է այդ պաշտոնում, խոսել է վեհաժողովի առաջնահերթությունների, այն հիմնական իրադարձությունների մասին, որ տեղի են ունենում Եվրոպայում ու աշխարհում, անդրադարձել առկա խնդիրների լուծմանը:
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին օրը այդ կազմակերպության նախագահի պաշտոնում իր վերջին մամլո ասուլիսն է տվել Անն Բրասերը, հայտնում է APA-ն:
Հունվարի 25-ին Երևանի «Միկան» ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով մեկնել է Թբիլիսի:
ԵԽԽՎ-ն արդեն նոր նախագահ ունի: ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը: Նա ընտրվել է այսօր Ստրասբուրգում մեկնարկած ձմեռային նստաշրջանի ժամանակ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 24-26-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվայի այցն Ադրբեջան հետաձգվել է վերջինիս առողջական խնդիրների պատճառով: Այս մասին լրագրողներին հայտնել է Իլկա Կավերվայի տեղակալ Գեորգի Ծերեթելին, տեղեկացնում է contact.az-ը:
Վլադիմիր Գասպարյանի հրամաններով աշխատանքից ազատվել են Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Էվինյանը:
Ավստրալիայի գրեթե բոլոր նահանգների ու տարածքների ղեկավարները ստորագրել են երկրի վերափոխմանն աջակցություն հայտնող փաստաթղթի տակ, որը նախատեսում է միապետությունից անցում հանրապետությանը, հայտնում է BBC-ն:
2016 թվականի հունվարին հանրապետությունում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված սեզոնային ակտիվություն:
«Արատավոր մեխանիզմ է դրված։ Մենք միշտ ասում ենք, որ պետք է մտցվի դիֆերենցված սակագին, այսինքն` շատ սենյակներ ունեցողն ավելի թանկ վճարի, իսկ մեկ սենյակ ունեցողը՝ ավելի էժան։ Այս առաջարկով հանդես եկել ենք նիստում, Նազարյանն ասաց՝ լավ առաջարկ է, կքննարկենք, բայց չքննարկեցին։ Հիմա, եթե մարդը 252 կվտ հոսանք է օգտագործում, ընկնում է ծուղակը, իսկ մեր առաջարկով այդպես չէր լինի»,- այսօրվա ասուլիսին նշեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Լիվերպուլը» հաղթեց «Նորվիչին» (5:4), «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Սաութհեմփթոնին» (0:1), իսկ «Արսենալը»` «Չելսիին» (0:1):
ԱՄՆ-ը խնդրել է Իրանին նպաստել Իրաքում առանգված 3 ամերիկացիների որոնողական աշխատանքներին: Այս մասին Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Հոսեյն Ջաբար Անսարին:
«Ամբողջ աշխարհում նավթի ու գազի գինն էժանանում է, իսկ մեզ մոտ դա չի նկատվում: Հայաստանի Էներգետիկայի նախարարությունը՝ Երվանդ Զախարյանի գլխավորությամբ, անընդհատ խաբում է հայ ժողովրդին»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը՝ հավելելով, որ «անկախ հանձնաժողով կոչվածը՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, ևս խաբում է ժողովրդին». «Թալանը «պրյամո» շարունակվում է։ Օրերը մի քիչ տաքանան, կոչ եմ անելու ժողովրդին՝ հավաքվենք, գնանք-ասենք` ախպեր ջան, գազը էժանացել է, մեզ մոտ ինչո՞ւ չեք էժանացնում»:
Ոստիկանության Անիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Ռոբերտ Վարազդատի Մանուկյանը, որը հունվարի 18-ին տնից դուրս է եկել և նրա գտնվելու վայրի վերաբերյալ հարազատները մինչ օրս տեղեկություն չունեն:
Շաբաթ և կիրակի օրերին ԼՂՀ առողջապահության նախարարության պատասխանատուները՝ հանրապետության համապատասխան բժշկական հաստատությունների հետ միասին աշխատել է լիարժեք ռեժիմով. շարունակվել են բուժական և կանխարգելիչ միջոցառումներն` իրականացվել է մշտադիտարկում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետությունում ձյան տեղումները դադարել են:
Հունվարի 25-ին, ժամը 08.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 34 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակից ծուխ է նկատվում:
«Պարզապես կոալիցիա կլինի: Իսկ ի՞նչ փոխվեց, երբ «Օրինաց Երկիրը» դադարեց կոալիցիայի մաս կազմել»:
Թայվանում աննախադեպ ցրտերի պատճառով 57 մարդ է մահացել, հիմնականում՝ տարեցներ, հայտնում է Associated Press-ը:
«Ամենազավեշտալին երկրորդ զեկույցի անվանումն է` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»: Զեկույցների պատրաստումն ադրբեջանական լոբբինգի արդյունք է»:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հունվարի 23-ից 25-ը տեղացած ձյան մաքրման և ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն իրականցվել են համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։