ԼՂՀ ԱՆ մասնագետները շարունակում են համայցերը հանրապետության բժշկական հաստատություններ

Շաբաթ և կիրակի օրերին ԼՂՀ առողջապահության նախարարության պատասխանատուները՝ հանրապետության համապատասխան բժշկական հաստատությունների հետ միասին աշխատել է լիարժեք ռեժիմով. շարունակվել են բուժական և կանխարգելիչ միջոցառումներն` իրականացվել է մշտադիտարկում:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրե ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Հունվարի 23-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 99 հիվանդ, այդ թվում 42-ը մինչև 18 տարեկան: Հոսպիտալացված 45 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 6-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ. բժիշկները նրանց վիճակը կայուն են գնահատում:

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ նախարարության մասնագիտական խումբը` ԼՂՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, գլխավոր մասնագետ-համաճարակաբան Կարինե Բալայանը և բժշկական օգնության աշխատանքների համակարգող Կարինե Ալեքսանյանը աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի գլխավորությամբ այս օրերին այցելում են շրջանային բուժմիավորումներ:

Մասնագետներն այցելել են Մարտակերտի շրջանային բուժմիավորում, ովքեր շրջել են հիվանդասենյակներով, զրուցել հիվանդների հետ: Տեղում հրավիրված խորհրդակցության ընթացքում բուժանձնակզմի հետ քննարկվել են նախարարության կողմից տրամադրված մեթոդական ցուցումների կատարման, վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների բուժման տակտիկայի, ինչպես նաև հիգիենիկ հակահամաճարակային ռեժիմի հետ կապված բազմաթիվ հարցեր:

Մասնագետների կողմից Մարտակերտի շրջանային բուժմիավորումում իրավիճակը կայուն է գնահատվել: Աղբյուրի հաղորդմամբ՝ ԼՂՀ ԱՆ մասնագետները շարունակում են համայցերը հանրապետության շրջանային բժշկական հաստատություններ:

 

Տեսանյութեր

Լրահոս