«Այսօր Ձեզ համար կազմակերպվել է կանադական երեկո, որտեղ կարող եք փորձել մսամթերք և կանադական գինիներ»,- այսօր հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քերը:
«Գյումրի» ԲԿ-ում շարունակվում է թոքաբորբով և սուր տրոխեոբրոնխիտով հիվանդների հոսքը: Ըստ թերապիայի բաժանմունքի վարիչ Ժաննա Հովսեփյանի, անցած 10 օրվա համեմատ նվազել է սուր շնչառական վիրուսով հիվանդների թիվը:
Հունվարի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 1977 թ. ծնված Երիբեկ Ք.-ն Արզնի գյուղի իր ամառանոցում թմրամիջոց է պատրաստում և օգտագործում:
«Դաշնակցությունում կան հմուտ մասնագետներ, որոնք ուզում են կառավարության մաս կազմել, բայց դա ոչինչ չի տա ժողովրդին, սա է խնդիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձևավորմանը՝ նման կարծիք հայտնեց ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Ֆիլմում նշվում է, որ Պուտինի կարողության աղբյուրն ունի կոռուպցիոն բնույթ: Այս մասին BBC-ի ֆիլմում տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադամ Ժուբինը:
UFC-ի լավագույն մարզիկներից մեկը` Դոմինիկ Կրուզը, վստահ է, որ Ռոնդա Ռոուզին ռևանշի ժամանակ չի կարող հաղթել Հոլլի Հոլմին:
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ Ժորա Օհանյանից 2016թ. հունվարի 14-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որդին` 1990 թ. ծնված Վրեժ Ժորայի Օհանյանը, 2016թ. հունվարի 12-ին` ժամը 20.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Քննության շրջանակներում իրականացված բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Սաթումյանին խուլիգանական դրդումներով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Վարդանյանը, ով, ըստ քննության տվյալների, տուժածի վայր ընկնելուց հետո շարունակել է ոտքերով հարվածել նրա գլխի շրջանին։ Նկատելով օգնություն ցուցաբերելու համար մոտեցող այլ տղամարդկանց՝ Ա.Վարդանյանը դիմել է փախուստի։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Նարինե Գ.-ն:
Հռոմի Կապիտոլիումի թանգարանում ծածկել են անտիկ մերկ հերոսների արձանները Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցի կապակցությամբ: Ինչպես հայտնում է ANSA գործակալությունը, քանդակները բոլոր կողմերից պատվել են սպիտակ անթափանց պանելներով՝ որպես մուսուլմանական աշխարհի ու մշակույթի նկատմամբ հարգանքի նշան:
Երևանի Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի խնդրանքով 168.am-ը հրապարակում է վերջինիս կողմից հեղինակած բաց նամակը, որն առնչություն ունի վերոհիշյալ թատրոնի ներսում տեղի ունեցող խմորումներին և ուղղված է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
Սաուդյան Արաբիան կգնի Վրաստանում արտադրված զրահամեքենաներ: Ինչպես հայտնում է վրացական Kvira պարբերականը, Վրաստանն ու Սաուդյան Արաբիան արդեն ստորագրել են համապատասխան համաձայնագիրը:
Բաքվի Սուրախանսկի շրջանում հին հանրախանութի ծածկը փլուզվել է, հայտնում է Report-ը:
«Ես այստեղ չեմ ապրում և երևի ես չեմ, որ պետք է պատասխանեմ այդ հարցին, բայց երևի այդպես չպետք է լինի: Օպերային թատրոնը պետք է ունենա գլխավոր դիրիժոր»:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի որոշմամբ՝ չեղյալ են հայտարարվել ես երկու բանկի` Yunayted Kredit Bank-ի և NBCBank-ի, գործունեության լիցենզիաները:
«Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտնել է, որ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իրավունք ունի ինքը որոշել իր ճակատարգիրը: Ըստ Մորատայի խոսքերի՝ 37-ամյա դարպասապահը «Յուվենթուսի» կազմում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ունի նման ցանկություն:
Ամերիկացի գիտնական, արհեստական ինտելեկտի գյուտարարներից Մարվին Լի Մինսկին մահացել է 88 տարեկանում ներգանգային արնազեղումից, հայտնում է The New York Times-ը:
Ամբողջ գիշեր տեղացած ձյան ու ուժեղ բքի պատճառով Շիրակի մարզի մի շարք միջհամայնքային ճանապարհներ փակվել ու դարձել են դժվարանցանելի: Ճանապարհաշինարարական ընկերությունների իրականացրած աշխատանքների շնորհիվ ճանապարհները դարձել են անցանելի, սակայն շարունակվող բուքը ազդել է տեսանելիության վրա:
«Համաձայնագրի ստորագրումը մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրջագույն քայլ է, որը կխթանի նաև բնակչության զբաղվածությունը»,-նկատել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջիկայում անհրաժեշտ է Ֆրանսիայի հետ համագործակցության նոր ուղիներ մշակել:
Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին այս տարի կհանձնեն Հայաստանին:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բնակարաններից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Գոռ Հ.-ն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ջերմուկում, Սարավանում, Գորիսում, Կապանում և Մեղրիում տեղում է ձյուն:
ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ ԱՆ «Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» և ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի» պահանջարկի հիման վրա հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն ստացված, թանկարժեք հակաուռուցքային Տեմոդար (տեմոզոլոմիդ) դեղը:
Օրը ցերեկով 3 տղամարդիկ շենքերից մեկի նկուղում կնոջ նկատմամբ սեռական բնույթի գործողություն են կատարել:
Եվրոպայի Հայկական Միություների Ֆորումի նախագահությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում եվրոպահայ և օտարազգի այն լոբիստներին, որոնց օգնությամբ հաջողվեց կասեցնել Ալիևի կողմից երկարատև և հիանալի նախապատրաստած հակահայ բանաձևը: ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն իր հատուկ շնորհակալությունն է հայտնում ԵԽԽՎ-ի սլովակ պատգամավորական խմբին և նրա ղեկավար Օլգա Նախտմաննովային՝ ոչ միայն բանաձևի դեմ քվեարկելու, այլև հարևան երկրների իրենց գործընկերների հետ լուսաբանման աշխատանքներ տանելու և բանաձևի ընդունման կասեցումը կազմակերպելու համար:
Սեյրան Օհանյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ. «Ա1+»:
Ռուսաստանը հանդես չի եկել նախաձեռնությամբ՝ ընդունել ինչ-որ նոր փաստաթղթեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների մասին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր Մոսկվայում 2015 թվականի ՌԴ-ի արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Մոսկվայում իր իրանցի գործընկերոջ՝ Իբրահիմ Ռահիմպուրի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, որից մեջբերումներ է կատարում RIA Novosti-ն:
Թուրքիան Իրանին չի համարում իր հակառակորդը: Ինչպես հայտնում է CNN-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Բանաձեւերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը եւ անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունվարի 22-ի ու ավելի վաղ արված մյուս հայտարարությունները, ինչպես նաեւ լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները: