
ԱՄՆ-ն խնդրանքով դիմել է Իրանին

ԱՄՆ-ը խնդրել է Իրանին նպաստել Իրաքում առանգված 3 ամերիկացիների որոնողական աշխատանքներին: Այս մասին Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Հոսեյն Ջաբար Անսարին:
Նրա խոսքով՝ Իրանը այդ հարցում իր ուժերի ներածին չափով օգնություն կցուցաբերի, տեղեկացնում է Trend-ը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խնդրել էր Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին օգնել գտնելու իր երկրի քաղաքացիներին:
Հունվարի 15-ին ամերիկացիներն առևանգվել էին Բաղդադի մասնավոր առանձնատներից մեկից: Դա ԱՄՆ քաղաքացիների առաջին առևանգումն է Իրաքում 2011թ. ամերիկյան զորքերի դուրս բերումից ի վեր:
ԱՄՆ-ի քաղաքացիներն աշխատում էին General Dynamics Corp ընկերությունում: