Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում «Սաութհեմփթոնից» կրած տնային պարտությունից հետո հոլանդացի մասնագետ Լուի Վան Գալին առաջարկվել է հրաժարական տալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից:
ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 25-ից շրջանառության մեջ է դրել «Վարդան Մամիկոնյան-1625» ոսկե, «Արշակ Ֆեթվաճյան-150», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125» և «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ (1991-2016 թթ.)» արծաթե հուշադրամները:
Հունվարի 25-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1973 թ. ծնված Ռուզան Մ.-ն, 1995 թ. ծնված Հենրիկ Մ.-ն, 1996 թ. ծնված Թամարա Մ.-ն և 1989 թ. ծնված Իշխան Գ.-ն:
Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 26-ին մեղադրանք է առաջադրվել «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանին։
Ռուսաստան Թուրքիայից ներկրվող ապրանքների էմբարգոն կարող է ռուսական շուկայում հանգեցնել սննդամթերքի գնաճի ու հանգեցնել հարաբերությունների սրման ԵՏՄ-ի ներսում, որը չի միացել ռուսական հատուկ միջոցառումներին, ասվում է տնտեսական մոնիթորինգում, որը պատրաստվել է Գայդարի ինստիտուտն ու ՌԴ նախագահին առընթեր գյուղատնտեսության ու պետական ծառայության ռուսական ակադեմիայի կողմից:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում 2015թ. հունվարից առ այսօր վաղեմի խնդրի հանգուցալուծման արդյունքում 325 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր:
Ուկրաինայում գրիպի համաճարակ է սկսվել: Այս մասին, ինչպես հայտնում է korrespondent.net-ը, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլին:
BBC-ն ցուցադրել է «Պուտինի գաղտնի հարստությունը» ֆիլմը, որի հեղինակները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանում են աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, հայտնում է contact.az-ը:
Օրերս Շվեյցարիայում կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային գերատեսչությունների նախագահներ և գործադիր տնօրեններ, ի թիվս այլ հարցերի լսվել և քննարկվել է ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրված ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը»):
2015 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.1%:
Հունվարի 24-ին, ժամը 3.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բուժքույրը և հայտնել, որ 1957 թ. ծնված Ռազմիկ Իսրայելյանին իր տնակում դանակահարել են:
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-28-ին կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան: Միշտ գիտակցե՛ք, որ Հայաստանն ավելին է, քան մենք բոլորս: Միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման աշխատանքներին ու կրթության ոլորտում նախատեսված անելիքներին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Հունվարի 26-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 102 հիվանդ, այդ թվում 42-ը մինչև 18 տարեկան:
Ռուսական կողմը պատրաստ կլինի քննարկել Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի հաստատման հարցը, երբ երկրների միջև կվերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները:
«Հիմա այդ բանաձևերի ընդունումը կամ մերժումը չէ, որ պետք է քննարկենք: Մենք հասարակական, քաղաքական շրջանակում կարծես հետևում ենք, թե Ադրբեջանն ինչ պետք է անի, ու սկսում ենք քննարկել հենց այդ հարցը: Բայց այդ կեցվածքը, կաշառակերության դեպքերը չէ, որ պետք է քննարկենք: Խնդիրն այն է, թե մենք ինչ պետք է անենք, ինչպես պետք է նախապես չեզոքացնենք դրանք»:
Հունվարի 26-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես GL» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սիրիայի Հոմս քաղաքի կենտրոնում երկու պայթյունների հետևանքով զոհվել է 11 մարդ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Հունվարի 25-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ծառայողները Գյումրիի Շիրակացու փողոցում նկատել են մի երիտասարդի, ով ՌԴ ՊՆ զորամասի պարիսպի վրայից դուրս է ցատկել և տեսնելով իրենց` դիմել է փախուստի:
«Ռոսպոտրեբնադզորը» հայտարարում է Մոսկվայում սուր շնչառական հիվանդությունները համաճարակի տարածման մասին, հայտնում է TASS-ը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային սեղանին դրված են մի շարք փաստաթղթեր, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմել են խաղաղ կարգավորման մի քանի փուլերում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որը նվիրված է 2015թ. արդյունքներին:
«Միհրանը Համագումարի ընտանիքի անդամ է եղել գրեթե երկու տասնամյակ և ուրախ ենք նրան պաշտոնապես ընդունելու մեր թիմ», – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Իտալիա կատարած այցի շրջանակում Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ ստորագրել է գրեթե 17 միլիարդ դոլարի համաձայնագրեր, հայտնել է BBC-ի թղթակիցը Հռոմից:
Ուկրաինայի կառավարությունը Արսենի Յացենյուկի փոխարեն կարող է գլխավորել Շվեդիայի վարչապետ Կառլ Բիլդտը: Այս մասին հայտնում է ուկրաինական «Գլավկոմ» պարբերականը՝ հղում կատարելով երկրի նախագահի ադմինիստրացիայում իր աղբյուրին:
Հունվարի 26-ի գիշերը Ադրբեջանի Հաջիգաբուլ շրջանում (120 կմ Բաքվից հեռու) ժայթքել է Ախտարմա-Փաշալի հրաբուխը, տեղեկացնում է contact.az-ը:
«Ինձ համար մեկ է` զեկույցները կընդունվեն, թե ոչ, բայց դրանք դրված են շրջանառության մեջ, դա է կարևորը։ Եթե մենք ունենայինք հակադարձ բանաձև, ապա պայքար կլիներ, բայց չունենք։ Սա ես դիտարկում եմ այս դաշտում»:
Ձյան առատ տեղումների պատճառով Քոբուլեթիի շրջանում (Աջարիա) խափանվել է ուսումնական պրոցեսը բոլոր՝ 50 դպրոցներում ու 20 մանկապարտեզներում, վնասվել են նաև էլեկտրալարերը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով շրջանային ադմինիստրացիայի մամլո ծառայությանը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: