
Երևանի «Միկան» մեկնել է Վրաստան

Հունվարի 25-ին Երևանի «Միկան» ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով մեկնել է Թբիլիսի:
Երևանյան ակումբը Վրաստանի մայրաքաղաքում երկշաբաթյա հավաք կանցկացնի, որի ընթացքում նախատեսված է նաև ստուգողական երեք հանդիպում: Երևանից Թբիլիսի է ուղևորվել «Միկայի» տեղացի 8 ֆուտբոլիստ, որոնց կմիանան փորձաշրջանի ժամանող ռուսաստանցի և սերբ 10 խաղացող:
Թբիլիսիում «Միկան» կմարզվի Սերգեյ Յուրանի գլխավորությամբ, որի հետ ակումբը պայմանավորվածություն է ձեռք բերել: «Միկան» Երևան կվերադառնա փետրվարի 7-ին:
Սիրարփի Աղաբաբյան