Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրավապահների հատուկ օպերացիայի ընթացքում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի շարքերը մարդկանց հավաքագրող 10 մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2015 թվականի հունվար-նոյեմբերի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։
Jet Airways ավիաընկերության ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է Նյու Դելիի օդանավակայանում ինքնաթիռում հայտնաբերված կասկածելի տուփի պատճառով, հայտնում է NDTV-ն:
Դաբաղը տավարի, խոզերի, այծերի, ոչխարների, և այլ երկսմբակավոր կենդանիների՝ սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է։ Մարդիկ դաբաղով վարակվում են հիվանդ կենդանիների չվարակազերծված կաթի օգտագործումից կամ հիվանդ կենդանիներ խնամելիս։
Դոլմամա ռեստորանից մոտ 20 մետր ներքև դեպի Սախարովի հրապարակ, գտնվում է հանրահայտ գինեգործներ Թաիրովների շենքը:
Հունվարի 25-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Իսահակյան փողոցի թիվ 4 Բ շենքի բնակարաններից մեկի բնակիչ:
Հայաստանում եղանակը կրկին կսկսի տաքանալ հունվարի 29-ից: ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի կանխատեսումների վրա հիմնվելով այս տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում փոխանցել է կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման և սպանության դեպքի առթիվ։
Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է անեն հնարավոր ամեն ինչ, որ նվազեցնեն լարվածությունը հարաբերություններում, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Աբաս Արակչին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը սրտի կաթված (ինֆարկտ) է ստացել:
1-ին և 2-րդ երեխայի ծնվելու կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստը, իսկ 3-րդ և յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում նպաստի՝ ուղղակի վճարվող գումարն այսուհետ կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով:
Հունվարի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի անունից բազմաթիվ անգամ դիմել եմ Ձեզ՝ ահազանգելով ալիևյան կլանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կաշառվածության մասին, սակայն իմ նամակները տարօրինակ կերպով հայտնվել են տիկին Բոկովայի սեղանին:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին BBC-ին տված հարցազրույցում խոստացել է «թաղել» ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորմանը ու հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի զինյալների գազանությունները «իրենցից վանել են աֆղան ժողովրդին», հայտնում է korrespondent.net-ը:
2016 թվականը Հայաստանում մեկնարկեց, այսպես կոչված, խոզի գրիպի համաճարակով և դրան առնչվող խնդիրներով: Համաճարակը, բարեբախտաբար, ինչպես մասնագետներն են ասում, արդեն նահանջում է, սակայն դեռևս առկա են դրա որոշակի հետևանքներ: Դրանցից մեկն էլ կարելի է համարել այն, որ հանրակրթական դպրոցներում դասերը հետաձգվեցին երկրորդ անգամ, ինչը քաղաքացիներից շատերը ողջունեցին, թեև քիչ չէին նաև քննադատողները:
Փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Համաձայն Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման կարգի՝ մայրաքաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները ձմռան ամիսներին պարտավոր են ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները:
Իրանում կալանավորվել է շուրջ 100 մարդ, որոնց կասկածում են Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման մեջ: Այս մասին հայտնել է Իրանի գլխավոր դատախազի ներկայացուցիչը, տեղեկացնում է Associated Press-ը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և խիստ ցածր տեսանելիության պատճառով հունվարի 25-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ, Արագած-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Մարալիկ, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները, Սպիտակի ոլորանները, Ջաջուռի լեռնանցքը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ տեսանյութը, որը հրապարակել են ԴԱԻՇ-ի զինյալները, չի ստիպի Ֆրանսիային հրաժարվել ահաբեկչության դեմ պայքարելուց, հայտնում է BBC-ն:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 25-ից 30-ը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ:
Նախօրեին Տավուշի մարզում ավազակային հարձակում է տեղի ունեցել՝ մահվան ելքով: Կայքի տեղեկություններով՝ հարձակման զոհ են դարձել տարեց մի տղամարդ և վերջինս 59-ամյա որդին:
Վաշինգտոնի պետական ու ուսումնական հաստատությունները հունվարի 25-ից չեն գործի վերջին 100 տարում ուժեղագույն՝ ձյան առատ տեղումների պատճառով, որը պատուհասել է ԱՄՆ-ի արևելյան հատվածը: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ անձնակազմի վարչությունը:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին, ժամը 10-ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում:
Թունիսում պարետային ժամը խախտելու համար ձերբակալվել է ավելի քան 800 մարդ, հայտնում է Mosaique FM ռադիոկայանը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության հայտարարությանը:
Ս.թ. հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Լանջիկ-Մարալիկ ճանապարհահատվածը:
ԴԱԻՇ-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ, ինչպես ասվում է բացատրության մեջ, երևում են այն 9 մարդիկ, որոնք մասնակցել են Փարիզի 2015թ. նոյեմբերի 13-ի հարձակումներին, հայտնում է Reuters-ը:
Երեւանի Շենգավիթ ԲԿ-ից Էրեբունի ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները չեն հավատում, որ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը առողջական խնդիրներ ունի եւ ի վիճակի չէ մասնակցել քննչական գործողություններին: