Փետրվարի 1-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է խոզի գրիպով (H1N1 վիրուս) վարակվելու 179 դեպք, հայտնել է Վրաստանի հիվանդությունների ու հասարակական առողջության ազգային կենտրոնը:
«Ես կոչ եմ անում թուրքական իշխանություններին հարգել քաղաքացիական անձանց հիմնարար իրավունքները անվտանգության ոլորտում ու օպերատիվ հետաքննել հարավարևելյան Ջիզրե քաղաքում անզեն մարդկանց ենթադրաբար գնդակահարելու բոլոր հանգամանքները»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Ջաջուռի, Քեթիի և Սարավանի լեռնանցքներում, Ապարանում, Վանաձորում, Աբովյանում, Եղվարդում, Սևանում, Ջերմուկում և Մեղրիում տեղում է ձյուն:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի կենտրոնական աղբանոցից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ռուդոլֆ Ս.-ին:
2016 թվականին ռուսների թիվը, որոնք այցելել են Վրաստան, ռեկորդային է եղել՝ համեմատած վերջին 10 տարվա նույն ժամանակահատվածի հետ, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Անկարան նախկինի պես գնահատում է «Թուրքական հոսքը» որպես կոմերցիոն նախագիծ ու կարծում է, որ Ռուսաստանին ու Թուրքիային հարկավոր է բանակցություններ անցկացնել համաձայնագրի դետալների շուրջ:
ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության առաջին ներկուսակցական ընտրությունները Այովա նահանգում ցրել են Դոնալդ Թրամփի անպարտելիության մասին միֆը, ով առաջին տեղը զիջել է Տեխասի սենատոր Տեդ Կրուզին, հաղորդում է Euronews-ը:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին, ժամը 15-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում:
Հունվարի 31-ին, ժամը 21:27-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ «911» ծառայությունում ահազանգ է ստացվել Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի «Թռչկան» կոչվող վայր արշավի մեկնած խմբի անդամներից: Ձյան հաստ ծածկույթի և սառնամանիքի պատճառով ողջ օրը դրսում անցկացրած արշավականները հոգնել էին ու չէին կարողանում վերադառնալ:
168.am-ի հարցին՝ որոշ փորձագետներ նշում են, որ Մարկովիչի զեկույցը կարելի էր ավելի ընդլայնել, եթե հայկական պատվիրակությունը ճիշտ աշխատեր, և զեկույցում ներառվեր նաև Տավուշի մարզում գտնվող Ջողազի ջրամբարը, քաղաքագետն ի՞նչ կասի այս մասով, նա պատասխանեց:
Փետրվարի կեսին պլանավորվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ադրբեջան:
Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությունը վատթարացրել է նավթի գնի կանխատեսումները, հայտնում է korrespondent.net-ը:
Այս տարվա ամանորյա տոները ես անցկացրել եմ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում: Ինչպես սովորական հայ մարդ՝ ես այցելել եմ գյուղացիների տները, սահմանում կանգնած զինվորներին: Տեսնում ես, թե ինչպիսի ոգևորությամբ է հայ զինվորը սահմանի բերանին կանգնած՝ պաշտպանում երկիրը, բայց նա գիտի, որ իր մեջքի ետևում անորոշություն է՝ դատարկվող գյուղը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դսեղի առողջության կենտրոնի մոտակայքում հնչած կրակոցների դեպքի առթիվ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 2-ին տեղի է ունեցել կառավարության այս տարվա անդրանիկ նիստը:
Շիրակի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված սմբուկի խավիարի օգտագործումը սննդում:
Թուրքիայի հյուրանոցատերերը աճուրդի են հանել շուրջ 1300 հյուրանոց Էգեյան ու Միջերկրական ծովերի ափերին՝ կապված երկրում անվտանգության իրավիճակի վատթարացման ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամի հետ, գրում է Ստամբուլի Zaman թերթը:
Փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:
ԱՄՆ Պետդեպարտամենտը ևս 5 ազգանուն է ավելացրել «Մագնիտսկու ցուցակում», հայտնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Մյունխենի մետրոյում արաբական արտաքինով մի խումբ մարդիկ, ենթադրաբար ներգաղթյալներ, հարձակվել են ուղևորներից մեկին օգնել ցանկացող թոշակառուների վրա: Այս մասին հայտնել է ականատեսներից մեկը՝ Թոմ Ռոտը՝ տեսանյութը հրապարակելով իր Facebook-ում:
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 89) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.
Ֆիլմի գաղափարը պատկանել է արքեպիսկոպոսի ընկերներին, ովքեր պատրաստվում էին նվիրել այն Նավասարդ Սրբազանի 55-ամյակին: Սակայն վերջինս` տեսնելով ֆիլմը, այդ ժամանակ խնդրել էր ձեռնպահ մնալ դրա տարածումից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի և վստահորեն ապահովել առաջնային բնագծի պաշտպանությունը:
ԱՄՆ-ը պլանավորում է ավելացնել ծանր սպառազինությունների ու զրահատեխնիկայի տեղակայման ծավալները Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում, գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ադմինիստրացիայի աղբյուրներին:
Փետրվարի 2-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Շինուհայր գյուղական համայնքի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ուսաստանն այն երկիրն է, որի հետ կապված են մեր բոլոր կապերը։ Բնականաբար այդ երկրում տեղի ունեցող ոչ ցանկալի զարգացումներն իրենց ազդեցությունը կունենան Հայստանի վրա։ ՀՀ- ում ուզում են առանց մեծ ջանքերնշ գործադրելու ստանալ մեծ եկամուտ, բայց այդպես միայն հեքիաթներում է լինում։
Անհայտ անձինք Ստամբուլում կրակ են բացել թեյարանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է 2 մարդ, 4 մարդ ստացել է վնասվածք:
Հնարավոր չեղավ անհրաժեշտ ջերմաստիճան ապահովել: Այդ դպրոցների նկատմամբ կունենանք առանձին վերաբերմունք
ԱՄՆ-ը կհատկացնի շուրջ 10 միլիոն դոլար Վրաստանի սահմանային ոստիկանությանն օգնելու համար, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:
ԴԱԻՇ-ի զինյալները ստիպված են եղել փոխել իրենց մարտավարությունը անվտանգության բարձր միջոցառումների պատճառով, որոնք գործում են Մոսկվայի մարզում ու որպես հիմնական թիրախ են ընտրել Ռուսաստանի մյուս շրջանների օբյեկտները: