Բաժիններ՝

Վրաստանում ավելանում է խոզի գրիպով հիվանդների թիվը

Փետրվարի 1-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է խոզի գրիպով (H1N1 վիրուս) վարակվելու 179 դեպք, հայտնել է Վրաստանի հիվանդությունների ու հասարակական առողջության ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալով՝ գրանցվել է գրիպի վիրուսի վարակման 186 դեպք, որից 179-ի դեպքում լաբորատոր կերպով հաստատվել է H1N1 վիրուսի առկայությունը, իսկ 7 մարդ հիվանդ է H3N2 վիրուսով, հայտնում է «Sputnik-Գրուզիան»:

Ընդ որում՝ H1N1-ից հետո առաջացած բարդություններից Վրաստանում մահացել է 7 մարդ, իսկ H3N2-ից՝ 1 մարդ:

Վրաստանի հիվանդությունների ու հասարակական առողջության ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս Վրաստանի բնակիչներին հետևել հիգիենայի կանոններին՝ հաճախ լվանալ ձեռքերը, խուսափել հիվանդների հետ շփումից, օգտվել շնչադիմակներից հասարակական վայրերում ու օդափոխել սենյակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս