Հունվարին Վրաստան են այցելել ռեկորդային թվով ռուսներ
2016 թվականին ռուսների թիվը, որոնք այցելել են Վրաստան, ռեկորդային է եղել՝ համեմատած վերջին 10 տարվա նույն ժամանակահատվածի հետ, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հունվարին Վրաստան են այցելել 44239 ռուսներ, ինչը 10,2%-ով գերազանցում է անցած տարվա հունվարյան ցուցանիշը:
Ռուսները գրավում են չորրորդ հորիզոնականը Վրաստան այցելած օտարերկրացիների թվում՝ զիջելով միայն ադրբեջանցիներին, թուրքերին ու հայերին:
Հունվարին Վրաստան է այցելել ավելի քան 323 հազար օտարերկրացի, որոնցից 116 հազարը՝ զբոսաշրջիկ: 2015թ. Վրաստան է այցելել մոտավորապես 925 հազար ռուս:



