Բաժիններ՝

Գերմանիայում ներգաղթյալները մետրոյում հարձակվել են թոշակառուների վրա

Մյունխենի մետրոյում արաբական արտաքինով մի խումբ մարդիկ, ենթադրաբար ներգաղթյալներ, հարձակվել են ուղևորներից մեկին օգնել ցանկացող թոշակառուների վրա: Այս մասին հայտնել է ականատեսներից մեկը՝ Թոմ Ռոտը՝ տեսանյութը հրապարակելով իր Facebook-ում:

Ռոտը պատմել է, որ ներգաղթյալներից մեկը փորձել է ոտնձգություններ կատարել աղջիկներից մեկի նկատմամբ՝ ձեռքը դնելով նրա ուսին: Ի պատասխան՝ աղջիկը հրել է վերջինիս, իսկ տղամարդը կատաղության նոպայում հարվածել է վագոնի պատուհանին:

Որոշ ուղևորներ փորձել են նկատողություն անել ուղևորին, ի պատասխան կռիվ է ծագել: Կադրերից երևում է, թե ինչպես են ներգաղթյալները հարձակվում տարեց տղամարդկանց վրա:

«Այն բանից հետո, երբ գնացքը եկավ, ես ոստիկանություն կանչեցի, սակայն ոստիկանությունում հայտնեցին, որ ոչինչ չեն կարող անել»,- պատմել է Ռոտը:
Նրա խոսքով՝ իրավապահ մարմիններին դիմելուց ու տեսագրությունը հանձնելուց հետո սկսել են որոնել ներգաղթյալներին: Մյունխենի բնակչի գրառումը սկսել է լայնորեն տարածվել սոցցանցում:

https://www.youtube.com/watch?v=54vilMCux9E

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս