Բաժիններ՝

ԱՄՆ-ն ուժեղացնում է Եվրոպայում ռազմական կոնտինգենտը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ը պլանավորում է ավելացնել ծանր սպառազինությունների ու զրահատեխնիկայի տեղակայման ծավալները Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում, գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ադմինիստրացիայի աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ Սպիտակ տունը պլանավորում է Եվրոպայում ռազմական ծախսերի համար 2017թ. հատկացնել ավելի քան 3,4 մլրդ դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է 789 մլն դոլարի չափով ընթացիկ ծախսերը:

The New York Times-ի զրուցակիցը Օբամայի ադմինիստրացիայում հայտարարել է, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացումը հաշվարկված է այն բանին, որ ազդանշան ուղարկվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Դա երկարաժամկետ ռեակցիա է Եվրոպայում անվտանգության միջավայրի փոփոխությանը: Դա արտացոլում է նոր իրավիճակը, որում Ռուսաստանը խաղում է ավելի կարևոր դեր»,- նշել է պարբերականի աղբյուրը:

The New York Times-ի տեղեկություններով՝ հավելյալ ուժեր կարող են տեղակայվել եվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հունգարիան, Ռումինիան ու Բալթյան երկրները:

ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի ներկայացուցիչները նույնպես հայտարարել են, որ նոր ներդրումներն ուղղված են ոչ միայն Ռուսաստանի զսպմանը: Զենքն ու սարքավորումները նույնպես կարելի է տեղակայել ՆԱՏՕ-ի հարավային սահմանների մոտ, որտեղ կարող են օգնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս