«Չնայած հանգամանքին, որ ամեն օր մենք բոլոր հաստատություններից ստանում ենք ջերմային ռեժիմի, ինչպես նաև երեխաների հաճախելիության վերաբերյալ տեղեկատվություն, այդուամենայիվ, նաև ինքներս ենք լինում տեղերում և անձամբ համոզվում: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ: Բացի այդ, իրականացվում է նաև բժշկական խիստ հսկողություն` շնչառական հիվանդություններով երեխաների հաճախումը բացառելու նպատակով»,-ընդգծել է Գայանե Սողոմոնյանը:
Թուրքիայի հարավում՝ Ադանա քաղաքում, ենթադրաբար, ամերիկյան անօդաչու թռչող սարք է կործանվել, հայտնում է Haber Turk հեռուստաալիքը:
2016 թվականի փետրվարի 02-ին՝ ժամը 18:45-ին, «Վանաձորի ԲԿ» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի Վարդանանց 49/25 հասցեի բնակիչ, 1989 թվականին ծնված Լևոն Չախոյանը:
1 մարդ է ցած ընկել Daallo Airlines ընկերությանը պատկանող А321 ինքնաթիռից, որտեղ պայթյուն էր որոտացել: Սոմալիի քաղավիավիայի ծառայության ղեկավարը հայտնել է, որ տղամարդու դին արդեն հայտնաբերվել է: Դին գտնվել է Մոգադիշոյից 30 կմ հեռավորության վրա:
Երկու դանակահարություն՝ խնջույքից հետո:
Ադրբեջանը դարձյալ իր դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, որը «անգործության է մատնված ու ոչնչի չի հասել Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման ողջ գործընթացի ժամանակ»:
Գնդակները վնասել են ավտոմեքենայի դիմապակին եւ անվադողերը: Բարեբախտաբար, վարորդը չի տուժել:
Խեսուս Մարտինեսը՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի գործակալը, մեկնաբանել է «Վալենսիայի» կողմից չիլիացուն հրավիրելու հնարավորության մասին լուրերը:
Արմատի թարմ հյութը և ջրաթուրմը դրական արդյունք են տալիս հեպատիտների, թերսեկրետոր գաստրիտների, պոդագրայի, ռևմատիզմի, վերին շնչուղիների կատառի, ցիստիտների, լվացման ձևով` թարախավերքերի, ողողման ձևով` ստոմատիտների, ատամնացավի և անգինայի, ներլվացման ձևով` տրիխոմոնադային կոլպիտների ժամանակ:
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ապագա համագործակցության ոլորտներից մեկը կարող են լինել ջրային ռեսուրսները:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին ընդունել է «Աֆղանստանի պատերազմի վետերանների միության» մի խումբ ներկայացուցիչների՝ կազմակերպության նախագահ Եսայի Բալայանի գլխավորությամբ:
«Ես կարող եմ բազմաթիվ քաղաքների օրինակներ բերել, որտեղ կան շատ խոշոր մոլեր ու սուպերմարկետներ և դրանց կողքին աշխատող բազմաթիվ փոքր խանութներ: Տարբեր երկրներ որոշակի կանոնակարգումներով կարողանում են այդ հարցը լուծել, եթե բիզնեսն ինքը չի կողմնորոշվում, որ, եթե այստեղ գործում է այս մեծ խանութը, որտեղ վաճառվում է ապրանք, որի հետ չի կարող մրցակցել, այդ բիզնեսով չզբաղվի»:
ԴԱԻՇ-ի զինյալները թողարկել են սեփական Android-հավելված, որը հեռարձակում է «Ալ-Բայան» ինտերնետ-ռադիոն, հայտնում է Vocativ-ը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը, Հայաստանում սահմանադրականություն հաստատելու և Մարտի 1-ի կազմակերպիչներին ու կատարողներին պատասխանատվության ենթարկելու պայքարին նոր լիցք հաղորդելու, ժողովրդին մոբիլիզացնելու և միջազգային հանրության աջակցությունն ստանալու համար կարևորում է ընդդիմության համախմբումը:
Ահաբեկչական «Ջեբխատ ան-Նուսրա» խմբավորման առաջնորդներից մեկը ոչնչացվել է ռուսական ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով, հայտնում է «Սուրիա ալ-Ան» տեղեկատվական պորտալը:
«Բռնում են մի խումբ և հայտարարում են, որ այդ խումբն ուզում էր իրենց սպանել, զավթեր շենքեր և իշխանություն, հետո սկսում ես ձերբակալել մարդկանց, որը մեկնաբանում ես այսպես, թե իբր՝ աջակիցներն են այդ բանդայի: Հետո սկսում ես կալանքի տակից հերթով ազատել ահաբեկչական խմբի անդամներին, իսկ այսպես ասած՝ աջակիցներին պահում ես… Ուրեմն, եթե «սպանողներին» բաց ես թողնում, իսկ «աջակցողներին» պահում ես, ապա, կներեք, ինձ մոտ արդեն կասկած է առաջանում, որ այդ խումբն ուրիշ ֆունկցիա ունի»:
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 3-7-ը հայկական 4 ընկերություններ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեր երկիրը կներկայացնեն «JUNWEX Петербург» 24-րդ միջազգային ամենամյա ոսկերչական մասնագիտացված ցուցահանդեսին:
Trend գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել Ադրբեջանում 3 պետկառույցի վերացման ու ֆինանսական շուկաների վերահսկողության պալատի (հանրային իրավաբանական անձ) ստեղծման մասին:
Ըստ Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկի՝ կիսապաշտպանը չի պատրաստվում խաղալ կատալոնացու ղեկավարությամբ:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, հիմք ընդունելով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձաժողովի 2016 թվականի փետրվարի 2-ի «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին» N 2 որոշումը, քիչ առաջ որոշում է կայացրել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն նշանակել Արման Արմենի Սաղաթելյանին:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում S7 ավիաընկերության Airbus 320 ինքնաթիռի շարժիչն այրվել է արագություն հավաքելիս: Ականատեսներն ու ուղևորները հայտնել են ինքնաթիռի թևի հատվածում բռնկման մասին, հայտնում է LifeNews-ը:
ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես հաստատել է պետպարտքի չափը, որը կազմել է 19 տրիլիոն դոլար: Համաձայն ԱՄՆ ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան հատել է այդ սահմանագիծը անցած շաբաթվա վերջին, գրում է The Washington Times-ը:
Փետրվարի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, փետրվարի 8-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով 2015 թվականը՝ նշեց, որ նախորդ տարին սկսվեց բավականին բացասական ազդակներով, ինչը, ըստ նրա, ուներ իր հիմքերը.
Հայտնի է դարձել, թե երբ Ադրբեջան կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Սթոք Սիթիին» (3:0), «Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ (0:0), իսկ «Լիվերպուլը» պարտվեց առաջատար «Լեսթերին» (0:2):
Փետրվարի 3-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 10բ շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը քանիցս տեղեկացրել է, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում փոխանակել պատշաճ որակի ապրանքը, եթե վերջինս չի կարող օգտագործվել ըստ նշանակության՝ հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով, պահպանված է ապրանքային տեսքը, առկա է գնումը հաստատող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոն կամ ապրանքային չեկ):
Փետրվարի 3-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ:
Երեւանի «Շտապօգնության» կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնություն գործադրած տղամարդը անօթեւան է, եղել է ոչ սթափ վիճակում: