S&P-ը վատթարացրել է նավթի գնի կանխատեսումները
Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությունը վատթարացրել է նավթի գնի կանխատեսումները, հայտնում է korrespondent.net-ը:
Գործակալության վերլուծաբաններն ակնկալում են, որ Brent ապրանքանիշի նավթի գինը միջինը կարժենա 1 բարելի դիմաց 40 դոլար, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Այնուհետ «սև ոսկու» գինը կսկսի բարձրանալ, սակայն անգամ 2018-ին չի գերազանցի 1 բարելի դիմաց 50 դոլարը:
«Brent ապրանքանիշի ու այլ ապրանքանիշների նավթի գնանկումից հետո 2014-ին ոլորտը գտնվում է ծախսերի նվազման վիճակում: 2015թ. նավթի գնանկումը միջինը 52%-ով, չի համապատասխանի ծախսերի նվազմանը ողջ տարվա ընթացքում»,- ենթադրում են գործակալության փորձագետները:
Հիշեցնենք, որ ըստ Moody’s-ի գնահատականների, 2016-ին Brent ապրանքանիշի նավթը վաճառվելու է 1 բարելը 43 դոլարով:
Այլ վերլուծաբանների կարծիքով՝ նավթի գները կարող են բարձրանալ մինչև 250 դոլարի՝ 1 բարելի դիմաց, եթե Սաուդյան Արաբիայի ու Իրանի կոնֆլիկտը վերածվի «թեժ» պատերազմի: