Բաժիններ՝

Թուրքիայում վաճառքի է հանվել 1300 հյուրանոց. երկրի զբոսաշրջային ինդուստրիան ճգնաժամ է ապրում

Թուրքիայի հյուրանոցատերերը աճուրդի են հանել շուրջ 1300 հյուրանոց Էգեյան ու Միջերկրական ծովերի ափերին՝ կապված երկրում անվտանգության իրավիճակի վատթարացման ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամի հետ, գրում է Ստամբուլի Zaman թերթը:

Պարբերականը նշում է, որ երկրի զբոսաշրջային ինդուստրիան ներկայում ապրում է իր պատմության մեջ վատագույն ճգնաժամը: Թերթը հյուրանոցների վաճառքի պատճառներ է նշում տնտեսական դժվարությունները, զբոսաշրջիկների թվաքանակի նվազումը եվրոպական երկրներից, ամրագրված համարների չեղյալ հայտարարումն ու հյուրանոցատերերի՝ բանկերին ունեցած պարտքերը:

Պարբերականը գրում է, որ այդ հյուրանոցների ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 30 միլիարդ թուրքական լիրա (ավելի քան 10 միլիարդ դոլար): Ամենից շատ թվով հյուրանոցներ են վաճառքի հանվել Անթալիայում, որն առավել շատ է միտված դեպի ռուսական շուկան՝ մոտ 410 հյուրանոց, որից 120-ը՝ հինգաստղանի:

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ ավելի քան 100 զբոսաշրջային ընկերություն ցանկություն է հայտնել դուրս գալ բիզնեսից:

Համաձայն Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության վիճակագրական տվյալների՝ 2015թ. Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը 2014-ի համեմատ նվազել է 18,6%-ով ու կազմել 3,65 մլն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս