Բաժիններ՝

Թուրքիան անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ քննարկել «Թուրքական հոսքի» ճակատագիրը

Անկարան նախկինի պես գնահատում է «Թուրքական հոսքը» որպես կոմերցիոն նախագիծ ու կարծում է, որ Ռուսաստանին ու Թուրքիային հարկավոր է բանակցություններ անցկացնել համաձայնագրի դետալների շուրջ:

Այս մասին Sputnik գործակալության հետ զրույցում հայտարարել է Վաշինգտոնում թուրքական առաքելության ղեկավարի տեղակալ Թուգայ Թունջերը:

«Մենք բոլորս դիտարկում ենք «Թուրքական հոսքը»՝ որպես կոմերցիոն նախագիծ: Եթե Ռուսաստանը ցանկանա բանակցություններ անցկացնել, մենք կարող ենք գնալ և քննարկել դա: Երկու կողմերն էլ պետք է նստեն և քննարկեն համաձայնագրի դետալները, ինչպես արել ենք «Երկնագույն հոսքի» դեպքում 10 տարի առաջ»,- հայտարարել է Թունջերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս