Բաժիններ՝

ԱՄՆ-ն նոր անուններ է ներառել «Մագնիտսկու ցուցակում»

ԱՄՆ Պետդեպարտամենտը ևս 5 ազգանուն է ավելացրել «Մագնիտսկու ցուցակում», հայտնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

Այսպես, նորացված պատժամիջոցային ցուցակում ներառվել են Ռուսաստանի քաղաքացիներ Եվգենի Անտոնովը, Բորիս Կիբիսը, Պավել Լապշովը, Օլեգ Ուրժումցևը:
Բացի այդ, ցուցակում ընդգրկվել է նաև Սևաստոպոլի բնակիչ Ալեքսեյ Անիչինը, հայտնում է LifeNews-ը:

Վերոնշյալ անձանց աշխատավայրը, պատշոններն ու հիմունքները, որի համար նրանք ընդգրկվել են ցուցակում, նշված չեն:

Նշենք, որ «Մագնիտսկու ցուցակը» բաղկացած է անուններից, որոնց ԱՄՆ-ը մեղադրում է Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման մեջ ու նրանց դեմ կիրառում է անհատական պատժամիջոցներ: Տվյալ ցուցակում ընդգրկվելը նշանակում է, որ տվյալ անձանց ամերիկյան ակտիվները սառեցվում են, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է գործ ունենալ նրանց հետ:

Հիշեցնենք, որ ռուս իրավաբան Սերգեյ Մագնիտսկին սպանվել է 2009 թվականի նոյեմբերի 16-ին, Մոսկվայի «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում: Դա առաջացրեց հասարակական մեծ արձագանք և 2012 թվականի դեկտեմբերին (գրեթե 3 տարի անց) ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու օրենքի» ընդունմանը:

Մագնիտսկին ձերբակալվել էր 2008 թվականի նոյեմբերի 24-ին: Դրանից առաջ Մագնիտսկին հետաքննում էր բյուջեից միլիարդավոր ռուբլու յուրացումների հարցը:
՟

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս