Սիրիայում մարտական առաջադրանքի կատարման ժամանակ սպանվել է ՌԴ ԶՈՒ հատուկ օպերացիաներին մասնակցող սպա, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով «Խմեյմիմ» բազայի ներկայացուցչին:
Նվազագույնը 12 մարդ է զոհվել Ֆրանսիայի Օվերն շրջանում բեռնատարի ու ավտոբուսի բախման հետևանքով, հայտնում է BBC-ն:
Մարտի 25-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի լճափնյա հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է9:30-ի դրությամբ, փակ է Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:
Մարտի 25-ին, ժամը 03.40-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Վանաձորի ԲԿ է հոսպիտալացվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1998 թ. ծնված Ռ. Կ.-ը:
Համացանցում հայտնվել է «Բրիջիտ Ջոնս 3» ֆիլմի թրեյլերը: Ըստ սյուժեի՝ հերուսուհին՝ Ռենե Զելվեգերը, հղի է, բայց վստահ չէ, թե երկու տղամարդկանցից որն է իր երեխայի հայրը՝ նախկին ամուսինը, որին մարմնավորում է Քոլին Ֆերտը, թե նոր սիրեցյալը (Պատրիկ Դեմփսի):
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր համար շատ կարևոր է՝ միշտ լինել գեղեցիկ, մոդայիկ և խնամված:
Այս ամառ Շանհայում տեղի կունենա International Champions Cup մրցաշարը: Մրցաշարի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Խաղը տեղի կունենա հուլիսի 22-ին:
Հետազոտողներն օգտագործել են գրունտի շերտի միջով ներթափանցող ռադար (GPR)՝ Ստրատֆորդի Սուրբ Երրորդության եկեղեցում դրանով սքանավորելով գերեզմանը: Դա եղել է Շեքսպիրի շիրիմի առաջին հնագիտական հետազոտությունը:
Մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան – Բելառուս ընկերական խաղը:
Քենդալ Ջենները՝ ամերիկացի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի քույրը, լողազգեստով լուսանկարվել է ամերիկյան Vogue հանդեսի հատուկ թողարկման համար:
Բոլորն են ցանկանում առողջ և գեղեցիկ արտաքին ունենալ, սակայն ժամանակի ընթացքում՝ տարիքի հետ, դեմքին ավելանում են տարատեսակ բծեր, աչքերի ներքևի հատվածներում գոյանում են պարկիկներ: Այս հատվածը հենց առաջինն է, որը մատնում է տարիքը:
«Առաջին դեմք» ֆիլմը հետաքրքիր է, ունի տարբերվող սյուժե: Մի երիտասարդի մասին է, ով բնավորությամբ բավականին «թամբալ» է, բողոքում է, մտածում է, որ ամեն ինչ սխալ է, և դրանում ինքը ոչ մի մեղք չունի: Նրան հնարավորություն է ընձեռվում դառնալ երկրի նախագահ: Այսիքն`մինչ այդ նա էր բողոքում ամեն ինչից և կարծում էր, որ նախագահն է մեղավոր ամեն ինչում: Մենք տեսնում ենք հերոսի արկածները, այն, թե ինչ է անում նա` լինելով նախագահ: Եվ սա՝ կատակերգության ժանրում:
Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, նշանավոր ջազային երաժիշտ Լուի Արմսթրոնգի, Metallica ռոք խմբի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալի ելույթների ձայնագրությունները ճանաչվել են Միացյալ Նահանգների ազգային արժեքներ:
«The Telegraph»-ը հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն քննարկում է նախագիծ, ըստ որի՝ Չեմպիոնների լիգայի թիմերի քանակը կարող է կրճատվել 32-ից՝ մինչ 16:
«Ի՞նչ է սերը» հարցի պատասխանից է կախված մեր ապագան: Նկարիչ, արվեստի քննադատ, համադրող Արման Գրիգորյանն օրակարգի հարցն այսպես է ձևակերպում. «Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետն» ուզում եմ դիտարկել մեզ համար այսօր կարևոր խնդիրների տեսանկյունից՝ զուգահեռներ տանելով Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հետ, որը մեզանում արդարացիորեն ընկալվում է՝ իբրև շեքսպիրյան հանճարեղ պիեսի յուրօրինակ վերաշարադրում:
Հագուստը մշակողները, որոնց թվում է դիզայներ Վենդի Բենսթեդը, պնդում են, որ այն հարմար կլինի նրանց, ովքեր սիրում են քնել:
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կստանա առաջարկություն՝ դառնալ չինական Սուպեր լիգայի տիտղոսային ֆուտբոլիստը: Ինչպես հաղորդում է Football Italia-ն` հղում կատարելով La Repubblica պարբերականին, երկրի կառավարությունը պատրաստ է այդ ստատուսի համար հարձակվողին առաջարկել տարեկան 75 մլն եվրո:
Մարտի 23-ին, ժամը 23-ին, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Կապանի Շինարարների փողոցի ու Վաչագան թաղամասի խաչմերուկի մոտ գտնվող կամրջի վրա գլորվել է ձախակողմյան մասում գտնվող Վաչագան գետը:
Քայքայված տնակում է ծնվել ու մեծացել 9-ամյա դպրոցական Էմման, հենց այն տնակում, որի առաստաղից չեն դադարել եւ այսօր էլ չեն դադարում անձրեւի ու ձյան հալոցքի կաթոցները: 6 մետր երկարությամբ խոնավ ու ցուրտ տնակում Էմմայի հետ նույն պայմաններում ապրում է նաեւ նրա քույրը` 6-ամյա Աննան:
«Կապույտների» ներկայացուցիչները միջնորդների միջոցով կապվել են ֆուտբոլիստի հոր հետ: Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի համար պայքարի մեջ է մտել «Չելսին», որը Հումելսի ձեռքբերման նոր ֆավորիտն է:
Յուղոտ մաշկը կարող է շատ խնդիրներ առաջացնել: Սովորաբար յուղոտ մաշկ ունեցող մարդկանց մոտ դեմքի մաշկի ծակոտիները լայն են լինում, որի արդյունքում էլ դրանք ավելի տեսանելի են դառնում:
Աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն իր կարծիքն է հայտնել Հավակնորդների մրցաշարի ֆավորիտների մասին:
Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Ռոման Բերեզովսկին նշել է, որ հավաքականն իր համար այնքան հարազատ է, որքան մոր համար իր երեխան:
Google ընկերությունն սկսել է տեսահաղորդումների YouTube Connect սեփական ծառայության մշակումը: Սպասվում է, որ այն կաշխատի իր մրցակիցների՝ Periscope-ի եւ Facebook Live-ի համանմանությամբ:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը:
Մարտի 24-ին, ժամը 12.20-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Կենտրոն թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր ՀՀ Սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվեցին սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ 2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող աշխատանքային ծրագրերը: