
Մարտունի քաղաքի լճափնյա հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ

Մարտի 25-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի լճափնյա հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C240» մակնիշի 32 ST 725 պ/հ ավտոմեքենան: