ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ա/Ձ Շողիկ Հովսեփյանի կողմից մարտի 22-ին ներմուծվող՝ թուրքական ծագում ունեցող 183.800 հատ մեխակ տեսակի ծաղկի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Նոր Հայաստանի» կողմից իշխանափոխության ճանապարհային քարտեզի հրապարակման մասին հարցին, բոլոր քաղաքական ուժերին հորդորեց իշխանափոխության հասնել Սահմանադրությանը համապատասխան:
Մարտի 25-ին, ժամը 12.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի տակ` Ազատ գետի մեջ, հակատանկային արկի պայթուցիչ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ այնտեղ հակաահաբեկչական օպերացիա է անցկացվում: Լսել են եղել պայթյունների ձայներ, հայտնում է LifeNews-ը:
Իշխանությունն ընդդիմության հետ ակտիվ աշխատում է Ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ, և ներկայացված առաջարկությունները գտնվում են քննարկման փուլում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն, որ կարվի ընդդիմության կամ յուրաքանչյուր հասարակական կազմակերպության կողմից մենք կքննարկենք: Անպայման կընդունենք, եթե այն լինի ողջամիտ»,- ասաց Հովիկ Աբրահամյան:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, բ/ծ կապիտան Աշոտ Սիմոնյանին՝ խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Բելգիայի վարչապետը հաստատել է Բելգիայի մտադրությունը՝ ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում, հայտնում են բելգիական ԶԼՄ-ները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռամզան Կադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին ու հույս հայտնել, որ նա արդյունքում կմասնակցի սեպտեմբերին կայանալիք ընտրություններին:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Ադլեր-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և բաժին բերման ենթարկվել 1979 թ. ծնված Արամ Ն.-ն:
«Հանրապետության նախագահի՝ ՌԴ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահի հետ քննարկվել է այդ հարցը: Կա հանձնարարական գերատեսչություններին, որպեսզի գազի գնի նվազման ուղղությամբ կատարվեն քննարկումներ: Հիմա գտնվում ենք այդ փուլում: Որ նվազելու է, դա փաստ է, ինչքանո՞վ, քննարկումների արդյունքում կճշտվի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին է հանձնել ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված «Մխիթար Գոշ» մեդալը: Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սիրիայի կառավարական բանակը հարձակման է դիմել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների տիրապետությունից ազատելու հնագույն Պալմիրա քաղաքը, որը վերջիններս գրավել էին անցած տարվա մայիսից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:
Այսօր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում մի հավատացյալ կին մոտեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին եւ նրան Նոր կտակարան նվիրելով՝ զրույցի բռնվեց:
Գերմանիայում Բրյուսելի ահաբեկչություններին առնչություն ունեցող երկու կասկածյալ է կալանավորվել, հայտնում է Spiegel-ը:
Իրանը պատրաստվում է մինչև տարեվերջ ուղեծիր դուրս բերել սեփական հեռահաղորդակցական «Դուսթի» («Ընկերություն») արբանյակ: Այս մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության նախագահ Մոհսեն Բահրամին:
Բելգիացի քննիչները հրապարակել են Փարիզում եւ Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների մասնակցության նոր կասկածյալի լուսանկարը, տեղեկացնում է Derneire Heure թերթը:
Մարտի 25-ին, ժամը 14.13-ին ահազանգ է սատցվել, որ Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 6 շենքի անձրևատար խողովակը պոկվել է. առկա է ընկնելու վտանգ:
Սիրիական ճգնաժամի կարգավորման բանակցությունների նոր ռաունդը պլանավորված է ապրիլի սկզբին: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:
Մարտի 26-27-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 30-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Թուրքիայի Կոնիա քաղաքում ավարտվել են ադրբեջանա-թուրքական TURAZ Sahini-2016 համատեղ ամառայիան տակտիկական զորավարժությունները, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Գերմանական Բունդեսլիգայի յութուբյան պաշտոնական էջը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 5 լավագույն գոլերը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Մանանդյան փողոցի 41 հասցեում գտնվող մարզադաշտում նկատել են մի քաղաքացու, որի ձեռքին եղել է մետաղյա ձեռնափայտ, իսկ բռնակին ամրացված է եղել 36 սմ շեղբի երկարության դանակ:
Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու ամենագունեղ ու, թերեւս, ամենատարածված տոնն է: Այն նշանավորվում է նաև է Մեծ պահքի ավարտով:
Ֆրանսիական ոստիկանությունը պայթուցիկ նյութ է հայտնաբերել Փարիզի Արժանտե արվարձանում անցկացված օպերացիայի ժամանակ, հայտնում է France info ռադիոկայանը: Տվյալ տեղեկությունը հաստատել է ոստիկանությունում աղբյուրը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 3-րդ հիվանդանոցի տնօրեն Արտուշ Ասատրյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» («ՀԱԲԼԾԿ») ՊՈԱԿ:
Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է «ապասառեցնել» Թուրքիայի հետ հարաբերությունները պայմանով, եթե վերջինս պատասխանատվություն ստանձնի խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչի համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել տարեցների խնամքի և վերականգնման Երևանի թիվ 1տուն-ինտերնատի նոր մասնաշենքի բացմանը: Այն կառուցվել է Քուվեյթի Պետության ֆինանսավորմամբ: Միջոցառմանը ներկա էին նաև Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
«Հիմա, համեմատած էն մութ ու ցուրտ տարիների հետ, թատերական կյանք կա: Հենց մեր ինստիտուտում՝ Համազգային թատրոնի դահլիճը գրեթե լեփ-լեցուն է միշտ: Գյումրու թատրոնում, որտեղ ես հիմա գեղարվեստական խորհրդատու եմ և ամիսը մի անգամ գնում եմ, ի զարմանս ինձ՝ տեսնում եմ՝ 648 տեղանոց դահլիճում նստած են 400-500 մարդ: Եվ եթե չմոռանանք, որ Գյումրին գնալով այնքան է դատարկվել, որ շուտով գյուղ կդառնա, բայց դեռ շնչում է, և գյումրեցին սիրում է թատրոնը»: