
Շեքսպիրի գանգն, ըստ երևույթին, գողացված է. հնագետներ

Ուիլյամ Շեքսպիրի շիրիմն ուսումնասիրած գիտնականները հանգել են այն եզրակացության, որ բանաստեղծի գանգը, հնարավոր է, իրոք գողացվել է, տեղեկացնում է BBC-ն:
Այս հայտնագործությունը հավաստիություն է տալիս այն լուրին, որն անգլիական մամուլում հայտնվել է տակավին 1879 թվականին եւ տեղեկացրել, որ գանձեր որոնողները 1794 թվականին հափշտակել են Շեքսպիրի գանգը նրա ոչ խորը շիրիմից:
Հետազոտողներն օգտագործել են գրունտի շերտի միջով ներթափանցող ռադար (GPR)՝ Ստրատֆորդի Սուրբ Երրորդության եկեղեցում դրանով սքանավորելով գերեզմանը: Դա եղել է Շեքսպիրի շիրիմի առաջին հնագիտական հետազոտությունը:
Այդ մեթոդը գիտնականներին թույլ է տվել տեսնել գերեզմանի պարունակությունը՝ չվրդովելով դամբարանի հանգիստը:
Հետազոտությունը կատարվել է Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցի առթիվ: