
Քիմ Քարդաշյանի քրոջ լողազգեստով լուսանկարը Vogue-ում ցնցել է համացանցը

Քենդալ Ջենները՝ ամերիկացի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի քույրը, լողազգեստով լուսանկարվել է ամերիկյան Vogue հանդեսի հատուկ թողարկման համար:
Տեսագրությունը, որտեղ նա թերթում է հանդեսը, ինչպես նաեւ իր լուսանկարը մոդելը հրապարակել է instagram-ի իր հաշվում:
«Vogue-ի շապիկին միայն ես եմ: Մեծ պատիվ է՝ դառնալ @voguemagazine-ի հատուկ համարի թեման»,-ասել է Ջենները հոլովակի մեկնաբանության մեջ: Տեսագրությունը հավաքել է ավելի քան 980 հազար լայք:
Մի քանի ժամ հետո աղջիկը ներբեռնել է նաեւ լողազգեստով լուսանկարը, որը նույնպես հրապարակվել է հանդեսի ապրիլյան համարում: Լուսանկարը հավաքել է ավելի քան 1,5 մլն լայք: