«Բադասյանի ֆանտազիան կարող է հասնել այնտեղ, որ Թրամփին փոխելու հարց բարձրացնի». Գառիկ Իսագուլյանը՝ Վահան Բադասյանի մասին

Ազատամարտիկ Վահան Բադասյանն օրերս հայտնել էր, որ ստեղծելու է «Միասնական Հայաստան» անվամբ կուսակցություն, որը, բացի այն, որ լինելու է Արցախի իշխանություններին ընդդիմություն, այլև պահանջելու է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը և հասնելու է նրան, որ Արցախը միավորվի Հայաստանի հետ։

Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վահան Բադասյանի հայտարարությանը, նկատեց՝ Վ. Բադասյանի ֆանտազիան կարող է հասնել այնտեղ, որ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփին փոխելու հարց բարձրացնի:

«Սա նրա իրավունքն է, ազատ քաղաքացի է, իրավունք ունի ազատ խոսել, հինգ տարի է՝ Բադասյանը խոսում է, ևս հինգ տարի էլ թող խոսի, ի՞նչ է եղել»,- նշեց Գ. Իսագուլյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31