Հայտնի է պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի անունը. Factor.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում են քննարկումները, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի Ազգային ժողովում և Կառավարությունում: Factor.am-ի տեղեկություններով՝ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված, ՔՊ անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

Factor.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել նաև Նիկոլայ Բաղդասարյանից, որն ի պատասխան՝ ասաց. «Առաջարկություն չկա, բայց եթե անգամ նման առաջարկ լիներ, ապա անհրաժեշտ է, որպեսզի խմբակցության նիստի ժամանակ այդ բոլոր հարցերը քննարկվեն: Ես դեմ եմ, որ նման որոշումները չեն իրականացվում օրենքի սահմաններում, իսկ օրենքն ասում է, որ հենց խմբակցության անդամները առաջարկեն և նրանց կողմից էլ ընտրվի: Ես դեմ եմ ներքին կարգով առաջադրումներին, այն դեպքում, երբ պաշտոնն ընտրովի է»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31