Բաժիններ՝

«Այս քայլը կարող է ունենալ ամենաբացասական հետևանքները, նկատելիորեն կթուլացնի տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը». Պուտին

Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալը կարող է հանգեցնել սպառազինությունների եւ զանգվածային բնաջնջման զենքի (ԶԲԶ) չտարածման նկատմամբ վերահսկողության ողջ համակարգի փլուզման: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:

«Լուրջ անհանգստություն է առաջացնում ԱՄՆ-ի հայտարարությունը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու վերաբերյալ: Այս քայլը կարող է ունենալ ամենաբացասական հետեւանքները, նկատելիորեն կթուլացնի տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունը,-նշել է Պուտինը:

Փաստորեն հեռանկարում խոսքը կարող է վերաբերել սպառազինությունների եւ զանգվածային բնաջնջման զենքի չտարածման նկատմամբ վերահսկողության ողջ ճարտարապետության դեգրադացիային եւ նույնիսկ փլուզմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31