Բաժիններ՝

Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվականի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Հանրային հեռուստաընկերության «Այսօր իրականում» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվական-վերլուծական ծառայություն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց  լրատվական-վերլուծական ծառայության լուրերի համակարգող Թերեզա Կասյանը:

«Նշանակումը կատարվել է երեկ»,-ասաց նա:

Հանրայինի լրատվական-վերլուծական ծառայության նախկին տնօրեն Վահագն Թևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 13-ին: Նա «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու էր ու համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31