Բաժիններ՝

Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին

Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 9-րդ անգամ:

Մրցաշարին մասնակցում են 120 շախմատիստուհի 33 երկրից: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են մեր երկրի կանանց հավաքականի անդամ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը և Արմինե Բաբայանը:

Մրցաշարում արդեն կայացել են նախատեսված 9 տուրից 6-ը: Աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Ադելա Վելիկիչը և Իրինա Բուլմագան: Լիլիթ Մկրտչյանը և Արմինե Բաբայանը վաստակել են 4.5-ական միավոր, իսկ Սոնա Ասատրյանը՝ 4 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31