ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կարողացել են դիմագրավել հրթիռային գրոհը Դամասկոսի հարավային եւ արեւմտյան ծայրամասերի վրա՝ խոցելով ութ իսրայելական հրթիռ:
ԿԺԴՀ-ի Փանմուն երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Հարավային ու Հյուսիսային Կորեաների ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների արդիականացման ու վերամիավորման համատեղ նախագծի բացման խորհրդանշական արարողությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ-Արագած և Ապարան-Միրաք ավտոճանապարհներին բուք է:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 23:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելքումովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
ՌԴ ազգային գվարդիայի զորքերի երգի եւ պարի ակադեմիական անսամբլը՝ գեներալ-մայոր Վիկտոր Ելիեսեեւի ղեկավարությամբ, ներկայացրել է Ջորջ Մայքլի Last Christmas երգի տեսահոլովակը, որի նկարահանումները տեղի են ունեցել Կարմիր հրապարակի սահադաշտում։
Ռուսաստանի S7 Space մասնավոր ընկերությունը, որը «Մորսկոյ ստարտ» տիեզերակայանի սեփականատերն է, ազդարարել է դեպի Մարս թռիչքների եւ հեռավոր տիեզերք թռիչքներից առաջ տիեզերանավերի սպասարկման համար «Ուղեծրային տիեզերակայանի» ստեղծման մասին:
3D-տպիչով պատրաստված աշխարհում ամենաերկար բետոնե կամուրջը հայտնվել է Շանհայի Բաոշան քաղաքային շրջանի ինովացիոն զբոսայգիներից մեկում:
Կոստա Ռիկայում վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսորները զարմանալի կադրեր են նկարահանել:
Ամերիկացի երգիչ եւ դերասան Նիք Ջոնասը, GQ հանդեսի կարծիքով, դարձել է 2018 թվականի ամենաոճային տղամարդը: Այդ մասին հայտնել է The Independent-ը:
Տղամարդ: Ցանկանում եք միշտ հաջողության հասնել, ընդ որում, այդ ընթացքում չեք ցանկանում վնասել մարդկանց: Պատրաստ եք շատ աշխատել ձեր նպատակներին հասնելու համար, արդյունքներն օգտագործել՝ ի շահ մյուսների: Մարդիկ գնահատում են ձեզ, հիանում ձեզանով:
1. Ուինսթոն Չերչիլ Մեր պատկերասրահը բացում է բացում է մի դասական դեպք՝ չարաճճի Ուինսթոնը, արիստոկրատ ծնողների ավագ որդին։ Նա ամենապատանի իսկ հասակից առանձնապես սեր չուներ կրթության հանդեպ։
Խոյ: Խոյերը ոչ միշտ են կարողանում հարաբերություններ կառուցել: Նրանք հաճախ են դուրս գալիս ափերից, կորցնում ինքնատիրապետումը, երբ չեն ստանում այն, ինչ ցանկանում են: Դա կարող է լրջորեն մտահոգել, վախեցնել, նույնիսկ վանել զուգընկերոջը:
Կարճաժամկետ հացադուլը իմունիտետի համար կրկնակի օգտակարություն ունի։ Նախ անհետանում են հին, վնասված բջիջները, երկրորդ՝ ակտիվանում են իմունային համակարգի բջջային պահուստները լրացնող արյան ցողունային բջիջները։
Իրանը պլանավորում է Instagram սոցիալական ցանցը փոխարինել երկրում մշակված սոցիալական ցանցով:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, սպանության սպառնալիքներ տալու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Եգիպտացի երգիչ Համզա Նեմիրան Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում երգել է Սայաթ-Նովայի «Նազանի» երգը:
ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան եղեւնին, որն առանց հրավառության էր մնացել անհայտ անձի գրոհի եւ կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով, դեկտեմբերի 24-ին վերստին լուսավորվել է ու բացվել այցելուների համար:
Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետները գրանցել են էտնա հրաբուխի ակտվության ուժեղացում, որն արթնացել է դեկտեմբերի 24-ին։
Արարատում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է։
Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն ակումբից կարող է դրամական բոնուս ստանալ: Մանկունյանցիները պատրաստ են նորվեգացի մասնագետին 2 մլն ֆունտ (2.2 մլն եվրո) վճարել այն դեպքում, եթե «Կարմիր սատանաներն» ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով հայտնվեն Անգլիայի առաջնության թոփ-քառյակում, ինչը թույլ կտա նրանց անմիջապես դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:
ՀՀ մշակույթի նախարարությունը պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի ներդրման, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցման նպատակով որոշում է կայացրել պատվերով իրականացվող մշակութային ծրագրերը հաստատել մրցութային կարգով:
Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ձախողումների մասին կարծիքով, ինչպես նաև պատմել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի պլանների մասին:
Թուրքիան հիբրիդային և էլեկտրական շարժիչով նավերի արտադրության գործում կարևոր տեխնոլոգիական կենտրոնի է վերածվել։ Վերջին 6 ամսվա ընթացքում երկիրն ավելի քան 30 նավի արտադրության պատվեր է ստացել: Նավերի համար օգտագործվող էլեկտրական շարժիչները ևս թուրքական արտադրության են։
Գողացված «Նիվա», համարանիշեր, պահեստամասեր․ ուժեղացված ծառայություն Երևանում:
Վրաստանում գրանցվել է ընթացիկ տարեշրջանում A խմբի (H1N1) վիրուսով հիվանդությունից մահվան երկրորդ դեպքը, հիվանդություն, որը հայտնի է որպես «խոզագրիպ»:
Սանտա Քլաուսն ավարտեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը՝ նվերներով ուրախացնելով ամբողջ աշխարհի ավելի քան 7 մլրդ երեխաների ու մեծահասակների:
Ըստ նրա, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշում է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ, սակայն դրան զուգահեռ՝ հայկական պետությունը և քաղաքական վերնախավը չի իրականացնում այնպիսի գործընթացներ, որպեսզի մշակվեն «Մադրիդյան սկզբունքներին» այլընտրանք փաթեթներ։