Բաժիններ՝

Սանտա Քլաուսը նվերներ բաժանեց 7 մլրդ երեխաների ու մեծահասակների

Սանտա Քլաուսն ավարտեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը՝ նվերներով ուրախացնելով ամբողջ աշխարհի ավելի քան 7 մլրդ երեխաների ու մեծահասակների: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի եւ Կանադայի հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD): Ինչպես հաղորդվում է, այս տարի Սանտան ավելի քան 7 մլրդ նվեր է հասցրել մեր մոլորակի բնակիչներին՝ ընդամենը 7 մլրդ 281 մլն 439 հազար 471 նվեր:

Ավանդույթը, որի համաձայն զինվորականները երեխաներին պատմում են Սանտա Քլաուսի տեղափոխությունների մասին, 1955 թվականին ծնվել է ԱՄՆ-ում եւ Կանադայում, երբ Սանտա Քլաուսին փնտրող երեխաները պատահաբար Կոլորադո-Սփրինգսում գտնվող զինվորական հրամանատարության կենտրոն են զանգահարել տեղական թերթում տեղ գտած սխալ հեռախոսահամարի պատճառով:

Նույն այդ երեկոյան ԱՄՆ-ի զինված ուժերի գնդապետ Հարրի Շուփը խոսափողը կախելու փոխարեն օպերատորներին կարգադրել է հետեւել Սանտայի մասին տեղեկատվությանը եւ այն տրամադրել այդ համարով զանգահարող յուրաքանչյուր երեխայի, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս