Բաժիններ՝

Գիտնականները տեսագրել են մողեսի շնչառությունը ջրի տակ

Կոստա Ռիկայում վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսորները զարմանալի կադրեր են նկարահանել: Դրանք ապացուցում են, որ մողեսներն ունակ են շնչելու ջրի տակ:

Ավելի քան մեկ տարի ֆիլմի ստեղծողները՝ կենսաբաններ Նիլ Լոսինը եւ Նեյթ Դապենը, ճանապարհորդել են տարբեր երկրներում, որպեսզի նկարահանեն անոլիսների ընտանիքի մողեսների: Դրանք իգուանաների՝ բնության մեջ առավել հաճախակի հանդիպող խումբն են:

Վաղուց հայտնի էր, որ անոլիսները կարողանում են ջրի տակ մնալ մոտավորապես տասնհինգ րոպե: Ավելի վաղ կարծում էին, թե դրանք կարողանում են շատ լավ պահել շնչառությունը: Բայց կենսաբանների ֆիլմի կադրերն ապացուցում են, որ մողեսներն ունակ են օդ պաշարել, ինչպես ջրասուզակները, եւ այն օգտագործել մի քանի անգամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31