Բաժիններ՝

Ինչպես է եգիպտացի երգիչը Լոնդոնի կենտրոնական հրապարակում կատարում «Նազանի» երգը

Եգիպտացի երգիչ Համզա Նեմիրան Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում երգել է Սայաթ-Նովայի «Նազանի» երգը:

Alaraby TV արաբական հեռուստաալիքում, որը հեռարձակվում է Լոնդոնում, նա ունի սեփական Remix հաղորդումը, որտեղ նա ներկայացնում է մի շարք արաբական երկրների տարբեր ֆոլկլորային երգացանկերից ընտրված երգերի կարևորությունը:

Սակայն այս անգամ, նա փոփոխված տարբերակով երգում է հայկական երգ:

Տեսանյութում Նեմիրան ճանապարհորդում է երկրով մեկ և պատմում իր ամենատարածված երգի մասին:

Համզան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Թրաֆալգարյան հրապարակում իր կատարմամբ «Նազանի» երգը, որը վերնագրել է հետևյալ կերպ. «Հայկական ֆոլկլորի «Նազանի»-ն remix տարբերակով»:

Համզա Նեմիրան եգիպտացի երգիչ, երգահան է, ով «Ֆեյսբուք»-ում ունի ավելի քան 5.5 մլն հետևորդ:

https://www.facebook.com/AlarabyTelevision/videos/309746366310932/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31